Hasmikk
Ողջույն
խմբագրելԲարի՜ գալուստ։
Ողջո՛ւյն, Hasmikk, և բարի գալուստ հայերեն վիքիդարան։ Շնորհակալություն ձեր ներդրումների համար։ Հուսով եմ ձեզ դուր կգա այստեղ, և դուք կդառնաք հայերեն վիքիդարանի հանրության անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Կոչ եմ անում ձեզ ծանոթանալ Օգնության բաժնին։
Խնդրում եմ չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանությունները քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (~~~~) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատիկ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի հղում դեպի ձեր մասնակցի էջը և մեկնաբանության ժամանակը։ Հարցերի դեպքում մի հապաղեք կապնվել ինձ հետ կամ դիմեք հանրությանը խորհրդարանի էջում։ Chaojoker 02:18, 27 Հոկտեմբերի 2011 (UTC)
ՀՀՀ էջերի սրբագրման վերաբերյալ
խմբագրելԿրկին ողջույն, Hasmikk, և շնորհակալություն ՀՀՀ-ի սրբագրման մեջ ձեր մասնակցության համար։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ Վիքիդարանը նախապես հրատարակված տեքստերի շտեմարան է, և նրանց այստեղ տեղադրելու և սրբագրելու մեջ կարևոր է, որ սրբագրված տարբերակը ամբողջովին հավատարիմ լինի սկզբնական տարբերակին, ներառյալ հապավումները, ոճը և նույնիսկ վրիպակները։ Այդ պատճառով խնդրում եմ սրբագրված տարբերակում հապավումները չբացել, այլ օրինակ սկզբնաղբյուրում թավատառ գրված տեքստը դարձնել թավատառ։ Նաև, ՀՀՀ-ի էջերում կտեսնեք <section> պիտակը, որը խնդրում եմ չհեռացնել։ Դա օգտագործվում է հետագայում սրբագրված էջերն էջ անվանատարածքից հոդված անվանատարածք տեղափոխելու համար, օրինակ՝ այս էջի <section begin=Հույս /> և <section end=Հույս /> արտահայտությունների շնորհիվ հնարավոր է հեշտությամբ ստեղծել այս էջը։ Մաղթում եմ բարի սրբագրություն, և եթե հարցեր լինեն, ուրախ կլինեմ օգնել, Chaojoker 06:56, 28 Հոկտեմբերի 2011 (UTC)
- Ողջույն Chaojoker, ես կաշխատեմ ուշադիր լինել <section> պիտակների հանդիպելիս։ Պիտի նշեմ, որ պատահել են նաև անտեղի <section> պիտակներ, օրինակ՝ այս էջում: Սկզբնական տարբերակին հավատարիմ լինելու մասին․ ես կհետևեմ Ձեր խորհրդին, բայց կարծում եմ սխալ է սխալը կրկնօրինակելը, կամ ընթերցողին երկմտանքի առջև թողնելը։ Ընթերցողը պիտի հնարավորություն ունենա հապավումները և վրիպակները հասկանալու։ Եթե ուզում եք հավատարիմ մնալ սկզբնական տարբերակին, ապա այս հարցին լուծում պիտի տրվի։ Որպես օրինակ՝ կարելի է Վիքիդարանի ՀՀՀ-ի ցանկում ներառել հապավումների և վրիպակների էջը, որը, կարիք ունեցողի համար, կպարզաբանի անհասկանալին, ու, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հոդվածի տակ հղում տալ դեպի այդ էջը։
- Եվս մի բան․ «Հատուկ նշաններում» գրված է Հուներեն, այնինչ պիտի լինի Հունարեն։ Ուղղեք խնդրում եմ։ --Hasmikk 15:06, 17 Նոյեմբերի 2011 (UTC)
Շնորհակալություն
խմբագրելՀարգելի Հասմիկ, շնորհակալություն եմ հայտնում Հայկական Համառոտ Հանրագիտարանի Հ տառով հոդվածների սրբագրման գործում ձեր աջակցության համար: --Վարդան Մովսիսյան (vmovsisyan) 18:58, 28 Հոկտեմբերի 2011 (UTC)