Մարտ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 294
ծ. ― էջ 610

ՄԱՐՏ


Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
5 Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
10 Մին խնդում է, մին լալիս...
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։

1908