Մեռավ իմ մուսան․․․ սակավ ժամանակ

Մեռավ իմ մուսան․․․ սակավ ժամանակ
Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ 239
տ. ― էջ 458, ծ. ― էջ 591

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

* * *


Մեռավ իմ մուսան... սակավ ժամանակ
Նա լուսավորեց օրերըս մենակ.
Ծաղկունքըս ընկան, հուրերըս հանգան,
Անթափա՜նց գիշեր, ինչպես գերեզման։
5 Ցավից, տանջանքից հոգնած սըրտիս մեջ
Իզուր եմ զըվարթ ձայներ ես փընտրում.
Ճըմլած է, ոտքած իմ պըսակը պերճ,
Կըռվում եմ աներգ ու աներգ տըրտմում։
Բայց իմ սենյակում— կար մի ժամանակ—
10 Որքա՜ն հըրաշքներ էին կատարվում.
Ուզեի թե չէ՝ գըմբեթն երկընքի
Բացվում էր գըլխիս լույսերի ծովում,
Ձըգվում էր հեռու լըճակն արծաթի,
Փայլում էր շրքեղ պալատ սյունազարդ,
15 Ու վեր բարձրանում ծոցում կապույտի
Սուր ժանիքներով լեռներ ձյունապատ...
Այժըմ մենակ եմ։ Դատարկ ու մութը
Տըխուր անկյունըս աչքիս է նայում.
Բըքոտ գիշերը՝ իմ լուսամուտը,
20 Ինչպես սև թըռչուն, երկյուղով բախում։
Պերճ պալատներըս ցընդեցին օդում,
Վեհապանծ լեռներն աճյուն կըտրեցին,
Վիշտ ու վերքեր են սիրտըս կեղեքում,
Ու թույլ արցունքներ աչքերիս միջին...
25 Մեռավ իմ մուսան... սակավ ժամանակ
Նա լուսավորեց օրերըս մենակ.
Ծաղկունքըս ընկան, հուրերըս հանգան,
Խավարչտին գիշեր, ինչպես գերեզման...