XXI (Կարող են անցնել փոթորիկներ մեծ) Մեֆիստոֆել

Եղիշե Չարենց

Նա

[ 148 ]

ԷՊԻԳՐԱՄՆԵՐ ԵՎ ՍԱՏԻՐԱԿԱՆ
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄԵՖԻՍՏՈՖԵԼ


Եվ ասաց նա ինձ. «Լսի՛ր, լսի՛ր,—

Ափերիցդ հորդող քո էներժին,
Որ տալիս ես դու գինու, կանանց,—
Տո՛ւր անպարտելի խոսքիդ, գրչիդ,

Դարձրու այն մաղձ, թույն ու թանաք․․․»—

Եվ ես ասացի․— լսո՛ւմ եմ, սի՛ր։—
1929