Մի հարուստ է անցնում փողոցով, — ախ նայե՛ք՝ նա ինչքա՜ն ինքնագոհ է

XXXII



Մի հարուստ է անցնում փողոցով,— ախ, նայե՛ք՝ նա

ինչքա՜ն ինքնագոհ է․

Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա

ինչքա՜ն ինքնագոհ է․

Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը

ուռճանում է իր մահը

Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա

ինչքա՞ն ինքնագոհ է։