Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը

XXXIII


Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել

այս տունը.

Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել

այս տունը։ —

Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու

հիմերը —

Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինված մի զնդա՛ն է

անձև այս տունը։