Իշի քուռակն վերջն էշ կը դառնա,
Ամարաթում, թե գոմում մեծանա։
Մոլլա մասրադինն շատ բան էր արել,
Ինքն ախմախացել, ուրըշին խաբել,
Բայց նրա հունարքն իշի քուռակին
Իր իշությունից էլի չի դարձրին։
Մայիս ամիսն էր, օրերն քաղցրացել,
Իսան ու հայվան սար ու ձոր բռնել,
Ամենի արինն նոր էր եռ ընկել,
Ամենի սիրտը էլ եդ նոր բացվել։
Մեկ քաձ էշ էլ իր քուռակն քամակի՛ն
Քցած՝ հանդումը նայում իր քեֆին.
Ինքն թավալ տալիս ախպումն ու զռում,
Քուռակն էլ պոչը ցցած՝ մոտն խաղում։
Մոլլեն որ իր սուրբ ղուռանիցն ավել՝
Ուխտը ուլիցը չէր կարող ջոկել,
Նրա չափ ընկնիլն որ աչքովն ընկավ,
Ելած ուշք ու միտքն էլ նրա հետ թռավ։
«Ջահել վախտն էսպես որ հո՛ւնար ունի
Էս օրհնած գառը, ու փախչիլ գիտի,
Որ մեծանա հո՝ աշխարք կարմացնի՛,
Երբ տակիս՝ նստած՝ էսպես չափ քըցի»:
Գողացավ քուռակն, տարավ գոմն կապեց։
էշն լեզու չուներ, խելքը ո՞վ տվեց,
Որ տիրոնչն ասի քուռակի տեղը,
Մոլլեն էլ գիժ չէր, ասեր, դառնար գողը։
Էսպես տանը կապեց, ո՛չ թե խոտ, խոռակ,
Չամիչ ու խուրմա ուտեր մեր քուռակն։
Արև ու անձրև աչքը չը տեսավ,
Թոզ ու ախպ, փալան, ո՛չ բեռը տարավ։
Էսպես պահելուցն ելած զըվաթն էլ
Պակսեց։ Մեր թամբալ քուռակն մեծացել
Իր իշի բոյը, իր իշի հասակն առած։
Վախտն էր, որ տեսնին Մոլլի փառքն։
Մեկ ազիզ օր էլ որ եկավ, հասավ,
Մոլլեն էլ լավ իր թադարեքն տեսավ։
Ու տնկտնկալով, քամի կուլ տալով,
Իշի քամակին բազմած խիստ քեֆով։
Նոխտի փոխ՝ չաթու, թամքի տեղ փալան
Իշի դունչն ու վրեն դրած՝ էկավ մեյդան.
Որ ջիրիդ խաղա, քանի ինքն սաղ ա.
Բայց էշ ու ջիրի՞դ— ա՛յ Մոլլա Աղա։
Ձիանքն էլ մնացին հուշտ էլած, սառած,
Չէ թե ձիավորքն՝ բերանները բաց։
Մոլլեն ամենի սիրտն առավ, ասեց,
Որ իրան նայեն, ու էշը քշեց։
Քոռաղադինա էն օրը շոք էր,
Ջիրիդի տեղն էլ ախպսին մոտ էր։
Թո՛շ, թո՛շ կանչելով՝ խեղճ Մոլլեն բերանն
Պատռեց, բայց իշի ղուղը չի մտան։
Բերնով օրհնում էր, ոտով վեր հատում,
Գլուխը սղալում, եդևիցն բզում,
Բիզն էլ բեզարեց, քարն էլ, քացին էլ,
Բայց կակող ախպուսն իշի խելքն առել։
Փռվեց չորս ոտովն էն տեղ իր քեֆին.
Ո՛չ ծեծին նայեց, ո՛չ Մոլլի միրքին։
Տեսնողք փոր, բերան բռնած՝ քաշվեցին,
Մոլլեն զոռ տվեց ուշունցի պարկին։
Բայց խելոքի մեկն ղրաղ քաշեց նըրան,
Ու կարթաց գլխին սաղ սըհաթ ղուռան,
«Ով իշին կուզի նոր մարիֆաթ տալ,
Աստված գիտենա, ի՛նքն ա էշն հալալ»։―