Մրափ պապին
ժողովուրդ սրի կանցնես։ Յա ազատություն արա էնոնց, թե չէ տերությունդ հողին կքսենք։
– Կըսեն քի <․․․>։
Մեկը երգում է մի տխուր երգ– քամին դառը փչում էր։
– Ես Ղանլի-դարա <․․․>։
– Էստեղ քուրդ Մստոն մորթեց։
– Էստեղ քիրվանը թալանեց։
– Էստեղ <․․․>։
Այսպես խոսալով նրանք երեսները խաչակնքեցին, մտան Ղանլի-դարա, որ կնշանակի արյան ձոր։ Մտան արյան ձոր, էլ դուրս չեկան այն ձորից, էլ ոչ մի ճանապարհում նրանց չպատահեց բանաստեղծը, ոչ մի[1] աշխարհքում նրանց[2]չպատահեց բանաստեղծը, ոչ մի աշխարհում նրանց[3] չտեսան իրենց հայրենակիցները, ոչ մի տեղից նրանցից լուր չեկավ իրանց տուն։
[4]Միայն ձորը մտնելու մյուս[5] առավոտը երեք արծիվ[6] պտտվում էին, պտտվում էին օդում, պտտվում էին այն գիշակեր թռչունները[7] և չէին հեռանում Ղանլի-դարայից[8]։
Մրափ պապին մի խաղաղ ծերունի է[9]։ Մրափ պապին անլսելի, խաղաղ մտնում է ամեն տուն և այնպես խաղաղեցնում, որ միայն շունչներն է լսում։ Իրիկունը քնում էր նա[10] հեռու քաղաքներում, որի անունը ինքն էլ չէր հիշում[11], թեև լսել էր մի քանի անգամ, մի մութ սենեկում, հատակի վրա[12] թափած էր շատ ժողովուրդ։ Նրանք[13] գաղթականներ էին[14]։ Զրույց էին անում, ոմանք պառկած, ոմանք նստած, իսկ շատերն[15] քնել էին։ Ա-ն էլ իրան հոր կողքը մտած՝ ուզում էր քնել, և հանկարծ եկավ Մրափ պապին։
– Գյուլմարո,– կանչեց ժպտալով և մեղմ, շատ մեղմ համբուրեց նրա սիրուն աչքերը, այնքան մեղմ, որ գնաց ուշքը և Գյուլմարոն ճանաչեց ու հանգիստ ընկավ գիրկը։
– Ուր կուզես որ քեզ[16] տանեմ,– ժպտա<լով> ասաց ծերունին։
– Մեր տունը տար, պապի,– խնդրեց Գ<յուլմարոն>։
– Եկ տանեմ։
– Հետո ճանապարհը գիտե՞ս։
– Ես ամեն[17] տեղ գիտեմ[18]. եկ ինձ հետ,– ասաց պապին, ու թռան։
Գյուլմարոն մինչև անգամ մոռացավ հորը, թողեց ու ինքը մենակ թռավ գնաց[19] իրանց տունը։
Իրանց տունը[20] այնքան հեռու էր։ Գ<յուլմարոն> չգիտեր որքան էր հեռու, բայց[21]իրանք երկար ժամանակ էին եկել։ Նա ճանապարհն էլ չգիտեր․ բայց Մրափ պապը ուղիղ այնտեղ էր տանում։
– Օ՜ֆ, այս սարերով ես չեմ անցնիլ,– հանկարծ ճչաց Գ<յուլմար>ոն, և ուզում էր ընկնել Մրափ պապի գրկից։
– Ինչո՞ւ,– հարցրեց պապը։
– Երբ որ մենք գալիս էինք այստեղ, այնպես ցուրտ էր[22]։ Ես լաց էի լինում, հայրիկն էլ էր լաց լինում, քամին մեր ետևից վազում էր ու ոռնում էր՝ տուր ինձ այդ երեխան, տուր ինձ այդ երեխան։
– Չեմ տալ,– ասում էր հայրիկն ու ինձ թաքցնում էր իր փեշերի տակ։ Բայց քամին թուրքի նման զարհուրելի ոռնում էր՝ տուր ինձ այդ երեխան ու չէր դադարում։ Ես չեմ անցնիլ այդ սարերից։
– Մի վախենար, բալաս,– շշնջաց բարի պապին ու թռցրեց[23]։
Գ<յուլմարոն> մեկ էլ աչքը բաց արավ, տեսավ[24] իրանց դռանը։ Տունիկ էին շինում, տիկին էին խաղում։
|
Ասում էր փոքրիկ Նազիկը։ Տո՜ւ– ձեռքերը զուռնա շինած ածում էին երեխաները, հարսանիք էին անում տիկիններին[25]։ Չարաճճի <1 անընթ.> թմբկահար էր դարձել, մի փայտի կտորով կոտրած թիուն զարկում էր խանդով։
Հանկարծ մի աղմուկ ընկավ։
Մեկ էլ տեսավ ուրիշ տեղ է, մի աղմկալի քաղաքում։
– Տեսա՞ր ուր տարա քեզ,– ասաց Մրափ պապը,– մի վախենար։ Ես շատ մեծ եմ. քո մերդ իմ մեծ եղբոր գերին[26] է, նրան էլ կտեսնես, կխնդրեմ ցույց կտա։
Մորը ուրախ-ուրախ ցույց է տալիս այն սիրուն շորերը, որ ստացել է մի մեծ քաղաքում (պատմում է կարճ, թե ինչպես ընկան, ինչպես տվին)։
Հենց այս[27] ժամանակ հեռագիր ստացա Կարսից, թե շուտով արի, որ ամսի 17-ին լինես այստեղ, սպասում ենք– Ստեփան։
Իսկույն հայտնեց, տարածեց, որ իրան սպասում են– այս ինչերը։ Գնալու են այսպես– և սկսեցին հրաժեշտի ճաշերը։ Հակովբը դարձավ շրջանի հերոս– ամենքը ուզում էին նրան մոտիկ լինել, հետը ծանոթանալ, մի հիշատակ ունենալ։ Մի օրիորդ խնդրեց, որ իրան ալբոմում մի բան գրի– գոնե ստորագրի– այդ ձեզ ապագայում մեծ վտանգի մեջ կձգի, օրիորդ– իմ ձեռքս հայտնի է Պ<ետեր>բուրգում, ամեն տեղ որոնում են իմ ձեռքը։
Հրաժեշտի ճաշերին շարունակ ճառեր էին ասում[28], օրինակ–
Կամ այսպիսի ոտանավորներ էին կարդում.
- ↑ [ոք]
- ↑ [պատահող չեղավ]
- ↑ [տեսնող չեղավ]
- ↑ [Բայց այն օրը, որ նրանք մտան արյան ձորը, մյուս օրն]
- ↑ [օրը]
- ↑ [Ղանլի դարայի վրա]
- ↑ [թռան հեռացան]
- ↑ [վրայից այն գիշակեր թռչունները]
- ↑ [էր]
- ↑ [Թիֆ<լիսում>]
- ↑ [չգիտեր]
- ↑ [իրան]
- ↑ [բոլորն էլ]
- ↑ [Մի քանիսը]
- ↑ [էլ]
- ↑ [թռցնեմ]
- ↑ [բանի]
- ↑ [Դեհ, գնանք]
- ↑ [դեպի]
- ↑ [շատ հեռ<ու>]
- ↑ [ճանա<պարհը>]
- ↑ [վատ էր]
- ↑ [և]
- ↑ [իրանց գյուղի մոտ, հեռու, հեռու]
- ↑ [Հանկարծ մի աղմուկ ընկավ]
- ↑ [ձեռքին]
- ↑ [կռվի]
- ↑ [ոտ<անավորներ>]