(Ժողովրդական) Իմ ապրած, իմ չապրած օրերից, Ես ինչպե՞ս, էլ ինչպե՞ս քեզ ջոկեմ, Ես ինչպես ինձ ջոկեմ բոլորից, Ցավի դեմ էլ ինչպես ես չոքեմ։ Խնդությունս՝ հուշերիս մեջ, Քաշում եմ օրերը իմ անճիգ. Աղետ է... իմ սուրբ տան պատի մեջ Ծլել է քո սերը, գիժ աղջիկ...