Պետը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Դ (Մրցույթ)

Վարդան Հակոբյան

Կտակ-գիր
ՄՐՑՈՒՅԹ


Անտառում մի նոր վճիռ արձակվեց։
Ըստ այդ վճռի
Ընտրվեց ժյուրի,
Որսագողության մրցույթ անցկացվեց։
Նշանաբանը այս էր մրցույթի.
-Չերեւալ աչքին ոչ մի որսորդի,
Կարճ ժամկետի մեջ շատ բան գողանալ,
Շատ ճամփով անցնել ու անհետք մնալ։

Եվ ի՞նչ... հաղթության դափնեպսակը
Տարափների տակ «օդային պաչի»
Շուքով հագցրին աղվեսի... պոչին։

Գաղտնիքը հիմա տեսա՞ք ինչումն է,
Աղվեսն հետքը պոչով ջնջում է։