Յոթը խորհուրդ գալիքի սերմնացաններին

ՅՈԹԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԳԱԼԻՔԻ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԻՆ


Ո՜վ գալիքի սերմնացաննե՛ր, որ լիաբուռ
Նետելու եք ձեր սերմը մեր ձեռքերով հերկած
Այս դաշտերում, բերրի այս հերկերում՝
Մեր քրտինքով, երգով և արյունով ներկած,—
5 Ո՜վ, որ գալու եք զվարթ ու թեթևաքայլ,
Արևի և ոգու ծնծղաներով ձեր լուրթ,—
Ահավասիկ գրում եմ, որպես հեռու եղբայր,
Ձեր ընթացքի համար յոթը խորհուրդ։—

Եվ առաջին խորհուրդս, որ հղում եմ կարմիր
10 Մեր օրերից այս բորբ ու գալիքնաբեր․—
Անդրանիկ բուռը ձեր անեզրական սերմի
Մեր դաշտերի վրա իբրև ցնո՜րք թափեք։

Փռե՜ք իբրև բարիք, որ անհատնում է,
Մեր երկրի թռչուններին ու հովերին,—
15 Թող անսահման լինի նրանց խնդությունը,
Անսահման էր ինչպես տառապանքը մեր հին։

Դեպի Հյուսի՛ս հղեք ձեր շնորհը երկրորդ,
Դեպի տափաստաններն ընդարձակ,
Ուր բռընկած Կարմիր Ուրագանը մի օր
20 Այս հերձեցյալ երկրում և ամենուր
Գարնան անձրև՜ դարձավ։—