Աշխարհի ծայրերում բոլոր մենք գտնում ենք հիմա
բեկորներ,
Որ տաշած կողերի վրա աստղաձև խազեր են
կրում.—
15
Այդ կորած անուններն են ձեր, ո՜վ անանուն
վարպետներ,
Որ կերտել եք լուռ ու անցել — և ձեր շունչը թողել
դարերում.
Չի հաջողվում մեզ թեկուզ ձեր անունները գտնել,
Բայց գիտենք, որ ապրել եք դուք — գետնաքարշ,
խարխուլ խուղերում։
Ունեիք դուք չափ ու կշիռ, ունեիք ձիրք անհեղլի,
20
Որ նյութին տալիս էր վսեմ կերպարանք ու ձև
խորըզգա,
Թո՛ղ ձեզանից ուսանեմ ես այսօր գաղտնիքը գեղի,
Որ արվեստս լինի դաշնավոր, ինչպես ձեր
հմտությունն հսկա․
Ո՛ւժ ներշնչեք իմ երգին, որ ընթացքը իր չշեղի,
Որ ժառանգորդը դառնամ հանճարեղ արվեստի ձեր
ոսկյա։
25
Ուզում եմ աշակերտ լինել ձեզ և տիրել արվեստին
ձեր անհուն,
Որ տողերս լինեն մեջտեղից ձեր ոսկյա օրենքով
հատած,
Որ հանգերըս լինեն հարդարած ձեր արդար, անխաբ
թեզանով,