Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի

XLIII


Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ

տրվի.

Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու

լինում անվերջ—

Եվ գուցե քեզ մա՛հը միայն միանգամ ընդմիշտ տրվի։