Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով ամբողջը

XLII


Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով

ամբողջը,

Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով

ամբողջը.

Նա սիրում է «հավերժը» միայն․ ախ, նայե՛ք՝ նա

փնտրում է «կայունը»—

Եվ գտնում է մի... գինու շիշ — ու չափում նրանով

ամբողջը։