Նա մեծ էր ավելի, քան եղավ...

Հ․ Թ․


Նա մեծ էր ավելի, քան եղավ։— Երկրնքի նման

ընդարձակ,

Օվկիանի նման՝ իր ոգին ընդգրկել էր կյանքը անեզր։—
Եվ ոգու ափերին նստած՝ նա նայում էր հայացքով

պայծառ —

Եվ որսում էր երգեր ու խոհեր, և տեսնում էր չքնա՜ղ

երազներ․․․

1933. IV 13