Նա նստած էր...
ՆԱ ՆՍՏԱԾ ԷՐ...
Նա նստած էր դաշնամուրի առաջին,
Որպես երգի մի վշտացած դիցուհի,
Եվ, նըվագի հնչյուններով տըխրագին,
Այնքան ազդու պատմում էր վիշտն յուր սրտի,
5
Որ թվում էր այն հիացման ժամին ինձ,
Թե արցունքն էր հոսում տըխուր աչքերից...
1893