Ներիր, ո՛վ կույս, որ հուզեցի...
* * *
Ների՛ր, ո՛վ կույս, որ հուզեցի
Խաղաղ կուրծքդ կուսական,
Մեղսոտ սրտով ես չուզեցի
Կործանել քո ապագան։
5
Այն մի անմեղ խաղ էր, հոգի՛ս,
Պատանեկան հասակի,
Որ անցնելով պատճառ դարձավ
Քո աչքերիդ արցունքի։
Ես գուշակել չըկարացի
10
Կյանքի վճիռն անարդար,
Անգիտությամբ ես հարուցի
Այդ փոթորիկն անդադար։
Ների՛ր, ո՛վ կույս, բուռն եռմունքին
Պատանեկան կրքերի,
15
Ների՛ր, հոգիս, որ մատնեցին
Քնքուշ սիրտդ վշտերի։
1889