Նորից ետ դարձող ոտնաձայներդ
Զղջման խոսքեր են,
Խուլ զրնգոցն են արդեն փշրվող
Քո հպարտության.
- Ողջույն՝ քո դարձին...
Նայիր իմ սրտի հողոտ ծալքերին
Ու թե մի նշխար կգտնես այնտեղ
Մեր հին հուշերից,
Աշխարհ դարձրու, ապրիր նրանով,
Բայց թե չգտար, ես էլ մեղք չունեմ,
Սերը, ասում են, անմեղ է լինում,
Եվ դրա համար ներել չի սիրում: