***

Ո՞նց է եղել, որ քեզ չեմ հանդիպել,
Դու ապրում էիր իմ հավատի մեջ.
Քանի դեռ հողում հունդը չի պայթել,
Ծիլն է նրանում ծվարում այդպես:

Ուշացած եկար: Ի՞նչ արած, սակայն,
Թող գարունն իրեն կրկնի նորից,
Կարոտս վառած հեռվից քեզ կգամ,
Որ գնանք հետքով մեր երազների:
Հավատս արդեն քեզանով լցվում
Ու ձայնակցում է սրտիդ զարկերին,
Իսկ սերդ իմ մեջ ճամփա է բացում,
Հոգում՝ կանչը բիլ հեռաստանների...