Վրաստանի համար «Շնորհավոր...»

Հովհաննես Թումանյան

Անուշի ալբոմից



* * *


Շնորհավոր
Իրեն պես նոր
Տարին ու օր
Իմ Թամարին.

Անվերջ, անհատ,
Առատ-առատ
Ու անարատ
Սերն ու բարին
Փըռվեն, փարեն,

Փըթթեն, բուրեն
Ամբողջ իրեն
Ճանապարհին։


1917