Վրաստանի համար
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 286,
ծ. ― էջ 634



ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
(հոդվածի փոխարեն)


Երբ խոսում են Վըրաստանի
Թըշնամանքից արյունոտ,
Զարմանք է ինձ պատում հայտնի,
Եվ խորին ցավ, և ամոթ։

5 Ո՞չ ապաքեն գիտեն նըրա
Ոսոխները մինչ անգամ,
Աղ ու հացն է սիրել միշտ նա,
Միշտ աշխարհքին բարեկամ։

Թեև պատած հազար վերքով
10 Շատ ցավեր է նա տարել,
Բայց խաչակիր իրեն ձեռքով
Դեռ ոճիր չի կատարել։

Եվ իր ձեռքը եթե համառ
Տարածում է հին վըկան,
15 Ոչ թե դաժան գործի համար,
Այլ դեպ պայծառ ապագան։

Եվ ի՞նչպես չեն տեսնում ոմանք
Նըրա ընթացքն աննըկուն,
Ո՞նց են ասում.— իր բախտի տակ
20 Նա ընկել է անկանգուն։

Ո՞չ ապաքեն Կովկասն անսաստ
Պատ է կանգնած մինչ երկին,
Որ չըհաղթի բուքը նըրան,
Ինչքան սուրա մոլեգին։

25 Ո՞չ ապաքեն Պոնտոսը հար
Շունչ է հոսում հով ու զով,
Որ նա հավետ մընա դալար,
Խորշակներից ապահով։

Եվ չե՞ն լըսել դեռ վըրացու
30 Երգը զըվարթ ու անհոգ,
Ո՛նց է ծաղրում նա մահացու
Ամեն հարված անողոք։

Երբ խոսում են իր անկումից,
Թըշնամանքից արյունոտ,
35 Զարմանք է ինձ պատում անվերջ,
Եվ խորին ցավ, և ամոթ։

1916