Մոտենում է նա, երկաթե,—
Իսկ այստեղ, խանդով անտեղի,
Գյումրեցի, հարբած մի Ալեք
20
Դեռ փչում է իր զուռնան դեղին․․․
Դեռ փչում է հին եռանդով
Ալեքը իր զուռնան թմրիչ
Ու լսում է նրա երգն անթով —
Գորշաքար, մռայլ Գյումրին։
25
Նրա խուլ նվագին ունկնդիր,
Հնամյա օրերի շախով,
Ելնում է դիմացի խանութից
Ճոճվելով, գյումրեցի Վաղոն։
Բռունցքը արծաթ քամարին
30
Անցնում է փողոցի մեջտեղից,—
Ու փռում է մռայլ Գյումրին
Նրա դեմ իր թախիծը դեղին․․․
Դեղին
Փողոցները
35
Ձանձրույթ են անձրևում։
Հորանջում են՝ ծույլ ու դեղին։
Ու կանչում է թախիծը հեռու,
Դեպի մութ մի, խավար փակուղի։
Հեռուները՝ խիստ ու խոժոռ,
40
Կայարանը, որպես զառանցանք։
Ու երգում է զուռնան քոսոտ
Ձանձրալի՜, տխո՜ւր, միաձայն․․․