Ո՛չ, էլ երգել չեմ կարող ես
Ո՛Չ, ԷԼ ԵՐԳԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԵՍ
Անմիտները մտան պարտեզ—
Ամբողջ բուրմունք ու գարուն,
Ու չիմացան— ինչո՞ւ այնպես
Եվ անուշ էր, և սիրուն։
5
Ու ոտքեցին, ու ճմլեցին
Ծաղիկները [բուրավետ],
Ու չիմացան— ինչ եղավ գեղն
Եվ բուրմունքը նորա հետ։
1894