ՈՃԻՐ


Երեխան թեւը ջարդված ծտին
բուժեց
եւ
բաց թողեց։
Եվ երբ ծիտը իր բունը գնաց,
արուն նրանից մարդու հոտ առավ
եւ
կտցահարելով՝ սպանեց իր էգին։
Խեղճ երեխա՝
որ ես եմ,
թե... ես չեմ։