Ուիտմեն Ուոտ — Մեր օրերը

ՈԻՈՏ ՈԻԻՏՄԵՆ

ՄԵՐ ՕՐԵՐԸ


էլ ջնջված են սահմանները՝ արքաների ձեռքով

Եվրոպայում քաշած.

Ժողովուրդն ի՛նքն հիմա կքաշե իր ուզած

սահմանները։

Դեռ երբեք հասարակ մարդը չի՛ եղել աստվածներին

այնքա՛ն հավասար,

Որքան հիմա․—
5 Ամենո՛ւր է նա հիմա՝ երկրում, օդում և ջրի վրա․
Նա կապել է, նա ձուլել է ի մի բոլոր երկրները,

ամբողջ երկրագունդը.

Ամենո՛ւր, ամենո՛ւր ցրված
Նավերով, հեռագրով, թերթերով և գործարաններով։
Այդ ի՞նշ շշուկ է, երկրնե՛ր, վազում ձեր միջով,

հուզում ծովերի ջրապտույտը.

10 Բոլոր ժողովուրդները զրույցի՞ են նստել։ Մի սի՞րտ

է արդյոք ծնվում երկրագնդի կրծքում։

Մարդկությունը մի մարմին է դարձել և մի

ժողովուրդ։

Դողում են բռնակալները, հալչում են նրանց

թագերը միրաժների նման։


Ո՞վ կասի՝ ի՞նչ կըլինի վաղը...Օրերն ու գիշերները

գալիքներով են բեղմնավոր

Օ, իմաստուն, մարգարեական տարիներ...
15 Վաստակներ, դեռ գլուխ չբերած, իրեր, դեռ

չստեղծված, հորդում են դեպ ինձ

(Ես տեսնում եմ դրանք տենդագին երազում),
Նրանք հորդում են ինձ վրա, ճնշում են ինձ,

թափանցում են ներսս,—

Եվ իմ աչքերի առաջ, ահա՛,— ոչ Ամերիկա,

ո՛չ Եվրոպա,—

Բոլոր անցածն ու կատարվածը նահանջում է ետ,

դեպի խավարը.

20 Շարժվում է հսկա Գալիքը, գալին ու գալիս է

դեպի ինձ։

Տեսնում եմ՝ ետ—ետ է գնում հորիզոնը՝
Տեսնում եմ Ազատությունը, փառքով զրահավորված,

որպես տրիումֆատոր,

Եվ իր հետ, կողքեկողքի, հաղթական երթի են ելել

Խաղաղությունն ու Աշխատանքը։