Ուղղած «Վերք Հայաստանին»

Ուղղած «Վերք Հայաստանին»
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 195
ծ. ― էջ 602

ջանիցը հինգն էլա չմնացին…», նորերում, ուղղածներումն էլ նույն (էջ 109, 120, 138, 269) և սրանց նման ավել կամ պակաս կարևորություն ունեցող սխալներ անարատ մնացել են իրենց տեղը։ Էդ հերիք չի, որ եղած սխալները թողել են, շատ ուղիղ տեղեր էլ փչացրել են ու սխալ են տպել։ Օրինակ՝ հնի մեջ (էջ 101) ասում է՝ «Աչքդ սառչի ոչ, սրտիդ ու բերնիդ հուփ տուր»։ Նորերը (109) շինել են՝ «Աչքն սառչի ոչ…», հնում (111)՝ «կես սհաթ չքաշեց…»։ Նորերը (121) շինել են՝ «կես սհաթ անց չքաշեց…»։ Հնում (129) Մոկլլուն, նորերը (138) շինել են՝ Մօկլուն։ Հնում (129)՝ «Օդը ապականվել էր ջամդաքի հոտով ու հարամի ղշերը, որ աշխարհքի տակիցն ասես, թռել, հավաքվել էին…»։ Նորերը (138)՝ հարամի ղշերը դարձրել են համամի ղշերը։ Հինը (130)՝ պատմություններ է անում, ու ասում է՝ «էսքան բանն անց էր կացել… մեր կողմը ոչինչ խաբար չկար», նորերը (139) շինել են՝ «էս բանն անց էր կացել…», հինը (132) ասում է «…անունը քարերը սասանեցնում էր», նորերը շինել են (141) «…անունը քարերը սասանեցնում էին»։

Հինը (135) ասում է՝ վարժատան չէին… որ… «քունները վարպետի անսիրտ պատմության վրա տաներ» (թե՝ հայք էլ վաղ թագավորություն ունեին). նորերը շինել են (144). «…քունները վարպետի անսիրտ տրամադրության վրա տաներ». հինը (142) ասում է. «Մկամ տունն կարա իմ ոտը փակել, մկամ շե՞մ կարա իմ աչքն կապել», նորերը տպել են (151). «…մկամ չե՞մ կարա իմ աչքն կապել»։ Հինը (171) ասում է. «Ձեզ մոտ ենք գալիս, ծնողք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտ պաշտելիք». նորերը (180) ուղղել են. «…ձեր տեսուն կարոտ՝ դուք միշտ պաշտել եք»։ Հինը (201) պատմում է, թե «գլուխ տալը հո ըսկի ադաթ չի. որն եկավ մեկ բարի լիս կամ ողորմի աստված ասեց ու նստեց», նորերն ուղղել են (210). «գլուխ գալը հո ըսկի ադաթ չի…»։ Հինը (221) գրում է. «…քար ըլեր կկակղեր, կրակ ըլեր կհանգչեր, ուր մնաց նրա սիրտը». նորերը (231) տպել են. «…կրակ ըլեր չհանգչեր»։ Չափազանցություն չեմ անիլ, եթե էստեղ երկու տող և այլն դնեմ։ Կետադրությունը հո՝ էլ մի հարցնեք, կետերը տեղ-տեղ հողի նման ցրված են, որը որտեղ

ընկել է, ընկել։ Մի՞թե «Վերք Հայաստանին» էսպես պետք է տպվեր։ Ամենալավ «Վերք Հայաստանին» դարձյալ մնում է հինը, մինչև մի նոր լավը կտպվի։