Չոնգուրիս
ՉՈՆԳՈՒՐԻՍ
Քո պատմածներն,— այդ ձայները տրտմության,
Հառաչանքով, հեծեծանքով մշտական
Հուշում են ինձ հին օրերի հիշատակով թախծաբեր։
Է՛յ իմ չոնգուր, երբևիցե երանի
5
Ուրախ հնչյուն քեզնից լսած լինեի,
Որ իմ վշտոտ սրտի ցավին դարման լիներ, մեղմացներ։
1890-ական թվականներ