Պատմություն Հայոց (Փավստոս Բուզանդ)/Ցանկ Չորրորդ դպրության
ԲՈԻԶԱՆԴԻ ՉՈՐՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅՈԻՆ
ՑԱՆԿ ՉՈՐՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅԱՆ
Ինչ որ ասելու եմ, պատմական զրույցների շարքեր:
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Ա. Թե ինչպե՛ս պատերազմներից և մեծ շփոթություններից հետո Պարսից Ներսեհ թագավորը թագավորեցրեց Տիրանի Արշակ որդուն և ինչպե՛ս նրան ուղարկեց Հայոց աշխարհը իր հայր Տիրանի ու բոլոր գերիների հետ:
Բ. Հայոց աշխարհի շենանալու ու բարեկարգվելու, բարքերի, կարգ ու կանոնի հաստատման, թագավորության նորոգվելու և կարգավորվելու մասին,
Գ. Սուրբ Ներսեսի մասին, թե որտեղի՛ց և ինչպե՛ս ընտրվեց Մեծ Հայքի կաթողիկոս լինելու։
Դ. Թե ինչպե՛ս Ներսեսին առան տարան Կեսարիա և ինչպիսի՛ հրաշքներ եղան աստծուց:
ե. Հայոց Ներսես կաթողիկոսի մասին, թե ինչպե՛ս նախարարների հետ Հայոց Արշակ թագավորից ուղարկվեց Հոլնաց Վազես թագավորի մոտ, ինչպե՞ս նա աքսորվեց, և թե ինչպե՛ս (Վաղեսը) մյուս նախարարներին (այլ պատանդների հետ) նվերներով արձակեց Հայոց աշխարհը։
Զ. Թե ինչպե՛ս սուրբ Ներսեսն աքսորվեց ու ամայի կղզին ծպվեց և թե ինչպե՛ս կերակրվեց, կամ ինչպե՛ս աստծուց հրաշքներ եղան ինը տարի։
Է. Աստծու հրաշքի մասին, որ երևաց Ներսեսի և Բարսիլիոսի վրա, և թե ինչպե՛ս Եվսեբիոս եպիսկոպոսը նախանձում էր Բարսիլիոսին։
Ը. Թե ինչպե՛ս Հունաց թագավորը հալածեց բոլոր ուղղափառ հավատացյալներին, ինչպե՛ս կամեցավ վիճաբանություն սարքել ճշմարիտ հավատացյալների և արիանոսյան մոլոր աղանդավորների միք և, կամ ինչպե՛ս աստծու հրաշքով Բարսիլիոսը կայսեր կողմից հրավիրվեց այս վիճաբանությանը և Եվսեբիոս եպիսկոպոսի ներկայությամբ ախոյանին հաղթեց մեծ զորությամբ, կամ ինչպես Կեսարիայի Եվսեբիոս եպիսկոպոսապետը վախճանվեց բանտում, իսկ Բարսիլիոսը ազատ արձակվեց:
Թ. Թե ինչպե՛ս Բարսիլիոսին Կեսարիայի էպիսկոպոսապետ ընտրեցին, և ի՛նչ հրաշքներ եղան աստծուց, կամ ինչպե՛ս թագավորը հրամայեց Քրիստոսի հավատացյալների ամբողջ ունեցվածքը հափշտակել, և ինչպես իրենց հավատի համար ուրախությամբ դուրս էին բերում դռների մոտ տալիս կամ ինչպե՛ս աղոթում էին աստծուն իրենց եպիսկոպոսների համար։
Ժ. Թե ինչպե՛ս Վաղես կայսրը կանչում էր սոփեստին հակաճառելու ճշմարիտ հավատի դեմ, կամ ինչպե՛ս սոփեստը տեսավ հրաշքը, և Վաղես թագավորը սպանվեց եղած հրաշքով, և եկեղեցիները խաղաղություն գտան։
ԺԱ. Իշխանների՝ Հունաստանից Հայոց աշխարհը վերադառնալը, որոնք Հայոց Ներսես հայրապետի հետ գնացել էին Վաղես թագավորի մոտ, և էլի դարձան եկան Արշակ թագավորի մոտ, և թե ինչպես Հայոց Արշակ թագավորն ըմբոստանալով ասպատակեց ու վնասերց Հունաց թագավորությանը։
ԺԲ. Բագրևանդի Խադ եպիսկոպոսի մասին, որին Հայոց Ներսես հայրապետը իրեն տեղապահ էր թողել, ինչպիսի՝ մարդ էր նա, կամ ինչպիսի՝ հրաշքներ էր գործում, հաստատ մնում էր ճշմարտության մեջ, չէր ակնածում Հայոց Արշակ մեծ թագավորից, կամ ինչպե՛ս ընդդիմանում էր նրան՝ նրա անօրեն գործերի պատճառով ն որքան սիրում էր աղքատներին Հայոց Ներսես հայրապեաի նման։
ԺԳ. Թե ինչպե՛ս Հայոց Ներսես սուրբ կաթողիկոսը ետ դարձավ Հունաց աշխարհից, ինչպե՛ս հանդիմանում էր Հայոց Արշակ մեծ թագավորին, և ինչպե՛ս աստծուց հարվածներ հասան Արշակավան ավանի վրա, և միանգամից կոտորվեց այնտեղ հավաքված մարդկանց ամբողջ բազմությունը։
ԺԴ. Հայր մարդպետի մասին, որ եկավ իջավ Տարոն գավառը, Աշտիշատի աղոթատունը և ինչպե՛ս այնտեղից գնաց՝ իր բերանի խրւսքերով դատապարտված ե ինչպե՛ս մահապարտ դառնալով Շավասպ Արծրունուց սպանվեց։
ԺԵ. Արշակ թագավորի մասին, թե ինչպե՛ս Տիրիթի չարախոսությամբ սպանեց իր Գնել եղբորորդուն, ինչպե՛ս կշտամբվեց ու հանդիմանվեց Ներսեսից՝ աստծու մարդուց, կամ ինչպե՛ս նույն Տիրիթին էլ սպանեց, կամ ինչպե՛ս իրեն կին առավ սպանված Գնելի կնոջը, կամ ինչպե՛ս Արշակ թագավորը բացի այն կնոջից ուրիշ կին առավ՝ Ողոմբին անունով, որին բերել տվեց Հունաց աշխարհից։ Եվ ինչպե՛ս արքունական քահանա Մրջյունիկը, Փառանձեմի նենգավոր խորհրդով, սպանեց Ողոմբիին՝ հաղորդության մեջ մահադեղ խառնելով։
ԺԶ. Թե ինչպե՛ս Պարսից թագավորը հրավիրեց Հայոց Արշակ թագավորին և ինչպե՛ս նրան մեծարեց։ Կամ ինչպե՛ս Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանն սպանեց Պարսից թագավորի ախոռի պետին։ Կամ ինչպե՛ս Հայոց Արշակ թագավորը, ավետարանի վրա երգվելով, ուխտեց Պարսից թագավորին և ապա երգումը դրժելով, նրանից փախավ, և թե ինշպե՞ս այս պատճառով Շապուհը կոտորեց - աստծու սպասավորներից յոթանասուն հոգու։
Ժէ. Թե ինշպե՞ս Պարսից Շապուհ թագավորը հալածանքներ հարուցեց քրիստոնեական հավատի դեմ։
ԺԸ. Վարդանի մահը Արշակ թագավորից իր Վասակ եղբոր նենգությամբ։
ԺԹ. Թե ինչպե՛ս Հայոց Արշակ թագավորը անմտաբար, հանդգնությամբ, անխտիր կոտորում էր նախարարներին։
Ի. Թե ինչպե՛ս պատերազմը սաստկացավ Հունաց և Պարսից միջև, և ինչպե՛ս Հայոց Արշակ թագավորը օգնում է Պարսից թագավորին և սրածում Հունաց զորքերը, և թե ինչպե՛ս Անդոկ Սյունու դավաճանությամբ Արշակը փախուստ տվեց Պարսից Շապուհ թագավորից։
ԻԱ. Թե ինչպե՛ս պատերազմ ծագեց Պարսից Շապուհ թագավորի և Հայոց Արշակ թագավորի միջև, և թե ինչպե՞ս հաղթեց Հայոց Արշակ թագավորը։
ԻԲ. Թե ինչպե՛ս սրանից հետո Հայոց աշխարհում երեք տեղ ճակատամարտ տեղի ունեցավ նույն ամսում, նույն օրը և նույն ժամին Պարսից զորավարների հետ, և երերումն էլ հաղթություն տարան հայերը։
ԻԳ. Մերուժան Արծրունու մասին, որ Հայոց Արշակ թագավորի դեմ ապստամբվելով Պարսից թագավորի կողմն անցավ ու ավելի ևս գրգռում էր պատերազմները, ինչպե՛ս նա աստծուն ուրացավ և այնուհետև Հայոց աշխարհի խանգարիչն եղավ մինչև վերջ։
ԻԴ. Մերուժանի մասին, թե ինչպե՛ս ապստամբվելով՝ Շապուհ թագավորին գրգռում էր և հաճախակի պատերազմներ էր անում, թե ինչպե՛ս նա Պարսից Շապուհ թագավորին առաջնորդ դառնալով՝ ասպատակ զորք է բերում Հայոց աշխարհը, գերի է տանում Արշակունի թագավորների ոսկորները, և ինչպես Հայոց Վասակ զորավարը թշնամիներին հաղթեց ու գերիներին նրանցից ետ խլեց։
ԻԵ. Թե ինչպե՛ս Հայոց Արշակ թագավորը արշավեց Պարսից աշխարհը, Ատրպատականն ավերեց, քարուքանդ արեց և գերեց Շապուհ թագավորի բանակը Թավրիզում։
ԻԶ. Վին պարսկի և չորս հարյուր հազար (զորքի) մասին, որ եկել էին պատերազմի ու Հայոց զորքերից պարտություն կրեցին։
Իէ. Պարսից Անդիկան զորավարի մասին, որ քառասուն բյուրով եկավ Հայաստան աշխարհն ավերելու, և թե ինչպե՛ս նրա դեմ դուրս եկավ Վասակ սպարապետը տասներկու բյուր հայկական զորքով ու կոտորեց Պարսիկ զորքերը իրենց զորավարի հետ միասին։
ԻԸ. Հազարավուխտի մասին, որ Պարսից նախարարներից մեկն էր, որին Շապուհ թագավորն ուղարկեց ութսուն բյուրով՝ Հայոց աշխարհը կոտորելու, և թե ինչպե՛ս նրա դեմ դուրս եկավ Վասակը տասնմեկ հազարով ու նրան զորքի հետ միասին ջարդեց Աղձնիքի սահմաններում:
ԻԹ. Դմայունդ Վսեմականի մասին, որին Պարսից արքան իննսուն բյուր տապարավոր զորքով ուղարկեց Հայոց Արշակ թագավորի վրա, նրա դեմ ելավ Հայոց Վասակ սպարապետը, հասավ, սպանեց նրան և զորքերը կոտորեց։
Լ. Վահրիճ Կահրիճի մասին, որ Պարսից թագավորի կողմից եկավ չորս հարյուր բյուրով և պատերազմեց Հայոց թագավորի հետ, և թե ինչպե՛ս նա մատնվեց Վասակ սպարապետի ձեռքը ու ինքն իր զորքի հետ Հայոց զորքի ձեռքն ընկավ։
ԼԱ. Դումանդ Շապուհի մասին, որ շատ պարծեցավ Պարսից Շապուհ թագավորի առաջ և հարյուր հազար զորքով եկավ հասավ մինչև Հայաստան ու պարտություն կրելով դուրս շպրտվեց Հայոց աշխարհից։
ԼԲ. Գեհուկ նահապետի մասին, որ մեծ զորքով Պարսից Շապուհ թագավորի կողմից ուղարկվեց Հայոց Արշակ թագավորի դեմ, իսկ Հայոց Վասակ զորավարը ջարդեց նրան իր զորքի հետ։
ԼԳ. Սուրեն Պահլավի մասին, որ Հայաստանի վրա եկավ, սա ևս պարտություն կրեց առաջինների նման։
ԼԴ. Ապական Վսեմականի մասին, որ անթիվ, անհամար զորքերով եկավ Հայոց աշխարհը պատերազմի. նա էլ առաջինների նման ձախողվեց:
ԼԵ. Պարսից Զիկ պատվիրակապետի մասին, որ Պարսից Շապուհ թագավորի կողմից պատերազմի ուղարկվեց Հայաստանի դեմ բազմաթիվ զորքով, նա ևս առաջինների նման խորտակվեց։
ԼԶ. Սուրեն պարսկի մասին, որ Զիկից հետո նույնպես եկավ պատերազմի. նա էլ իր զորքի հետ Հայոց Վասակ սպարապետի ձեռքն ընկավ ու սպանվեց։
ԼԷ. Հրևշողոմի մասին, որ Պարսից թագավորի կողմից իննսուն բյուրով ուղարկվեց Հայաստանի վրա, այս անգամ ևս հաղթությունը մնաց հայերին։
ԼԸ. Ալանոզանի մասին, որ Պարսից թագավորի կողմից եկավ չորս հարյուր բյուրով Հայոց թագավորի դեմ պատերազմելու, և թե ինչպե՛ս նա էլ պարտություն կրեց Վասակից։
ԼԹ. Բոյականի և քառասուն բյուր(զորքի) մասին, որոնց կոտորեց, ջնջեց Հայոց Վասակ սպարապետը։
Խ. Վաչական պարսկի մասին, որ Հայաստան եկավ տասնութ բյուրով և կամենում էր երկիրն ասպատակել ու ավարի ենթարկել, նրան էլ հաղթահարեց Հայոց Վասակ սպարապետը և նրա ամբողջ զորքը սրի ճարակ դարձրեց:
ԽԱ. Մշկանի և նրա երեսունհինգ բյուր(զորքի) մասին, որոնք արշավեցին Հայոց աշխարհը, և թե ինչպե՛ս կոտորվեցին Վասակից ու նրազորքերից։ ԽԲ. Մարուճանի և նրա վաթսուն թյուր(զորքերի) մասին, թե ինչպե՛ս Պարսկաստանից եկան Արշակ թագավորի վրա, և թե ինչպե՛ս նրանց զարկեց ու կոտորեց Վասակ զորավարը։
ԽԳ. Զնդակապետի մասին, որ իննսուն թյուրով եկավ Հայոց աշխարհը. նրան զորքի հետ միասին ոչնչացրեց Վասակը:
ԽԴ. Արշակի որդու մասին, որի անունն էր Պապ, թե ինչպեքս նա ծնված օրից ի վեր լի էր դևերով, թե ինչպե՛ս դևերը հայտնի երևում էին նրա մոտ, որոնց հետ նա պղծություն էր գործում:
ԽԵ. Սակստան հանդերձապետի մասին, որ Պարսից Շապուհ թագավորի կողմից ուղարկվեց չորս հարյուր բյուրով, նրան ևս փախցրեց Վասակ զորավարը Հայոց զորքերով:
ԽԶ. Պարսից Շապստան տակառապետի մասին, որ հինգ հարյուր բյուրով եկավ Հայոց աշխարհի վրա. Հայոց զորքերը նրանց էլ ջարդեցին, ոչնչացրին:
ԽԽ. Մոգուց հանդերձապետի մասին, որ տասնութ թյուրով եկավ հասավ պատերազմ մղելու Հայոց թագավորի դեմ. սա էլ կործանվեց առաջինների նման։
ԽԸ. Պարսից համբարակապետի մասին, որ իննսուն բյութով եկավ ու պատերազմեց Հայոց զորքի հետ և Սաղամասում կոտորվեց Հույոց զորքերից ու Վասակի բանակից։
Խթ. Մռկանի մասին, որ Պարսկաստանից քառասուն բյուրով եկավ Հայոց թագավորի հետ պատերազմելու և Մաքսազանում իր զորքերի հետ միասին կոտորվեց Հայոց գնդերից ու Վասակ զորավարից։
Ծ. թե ինչպե՛ս Հայոց թագավորությունը քանդվեց ու քայքայվեց: Ինչպե՛ս Հայոց շատ նախարարներ ապստամբվեցին Հայոց թագավորի դեմ և ձեռք մեկնեցին Պարսից Շապուհ թագավորին ու ինչպե՛ս հետո այս ու այն կողմ ցրվեցին, և Հայոց թագավորությունը մեծապես թուլացավ։
ԾԱ. Թե ինչպե՛ս աշխարհում մնացածները միաբան միասին հավաքվում էին իրենց Ներսես հայրապետի մոտ և ինչպե՛ս նրա առաջ բողոքում էին (Արշակ թագավորի դեմ) և նրանից ձեռք քաշեցին ու հրաժարվեցին։
ԾԲ. Պարսից թագավորի մասին, թե ինչպե՛ս այդ ժամանակ դադարեցրեց պատերազմը Հայոց Արշակ թագավորի դեմ և նենգությամբ իր մոտ կանչեց հաշտության համար:
ԾԳ. Թե ինչպե՛ս Պարսից Շապուհ թագավորը կրկին անգամ Հայոց Արշակ թագավորին կանչեց, և նա գնաց նրա մոտ ու միանգամայն կորավ։
ԾԴ. Թե ինչպե՛ս Շապուհը վհուկներին, քավգեաներին և կախարդներին հարցնելով՝ հմայությամբ փորձում էր Արշակի միտքը և նրան պատմելու համար բանտարկեց Անհուշ բերդում և ինչպես հրամայեց չարաչար մահով սպանեք Հայոց սպարապետին։
ԾԵ. Հայոց աշխարհի գերությունն ու հարվածները, Փառանձեմ տիկնոջ գերի տարվելը Պարսկաստան, Հայոց քաղաքների ավերմունքը և աշխարհի հիմնովին կորզանվելը։
ԾԶ. Արտաշատ քաղաքի Զվիթ քահանայի նահատակությունը Պարսից աշխարհում։
ԾԷ. Զվիթի աղոթքը մահվան ժամանակ։
ԾԸ. Պարսից Շապուհ թագավորի Հայաստան գալը և Հայոց աշխարհի մնացած մարդկանց ամբողջովին կոտորելը։
ԾԹ. Մեհրուժանի և Վահանի մասին, թե ինչպերս մնացին Հայոց աշխարհում ու որքա՛ն չարիքներ գործեցին աշխարհում, և ինչպե՛ս Վահանն ու իր կիեը սպանվեցին իրենց որդուց։