Մեռել է
Հուգո
Ստիննեսը։
Ես—
5 Բալշևիկ— տրիբուն—
Ընչի՞ եմ փչում էդ մասին
էս տողերիս տրուբեն—

— Որպեսզի լա՛վ դնքսենք մենք
էդ գելի քեռուն ու փեսին—
10 Լսեցե՛ք.
Ես
Պատմեմ ձեզ—
Ստիննեսի մասին։

Էստեղից է ահա, որ լսելո՛ւ եք։—
15 Ստիննեսի հանճարը—
Ավելի քան բարդ էր։
Լսե՛ք,
Լսե՛ք,
Լսե՛ք,
20 Ահա՛ թե ինչո՞վ էր հանճարեղ—

«այդ մարդը»։—

Ստիննեսը—
Կապիտալիստ էր։
Պարզ՝ սպեկուլյանտ։
Բայց ո՛չ թե խուրդա—մուրդա,
25 Ոնց որ մեր վանեցի չարչին—
Այլ ամբողջ աշխարհում առաջինը։

Գերմանիայի կեսը—
Ստիննեսի գրպանում էր։
Գերմանիայի օձիքը—
30 Ստիննեսի ձեռին։
Թոկը ձգել էր օձիքին—
Քաշում էր ձիգ։
Մի ծայրից ինքը,
Մյուսից— մուսյո Պունկարեն,
35 Այսինքն— էլի ի՛նքը, կամ իր ֆրանսական

քեռին։


Ինքը—
Մարդ էր, ոնց որ ամենքս։
Մեզ ամենքիս նման—
Լոկ մարմին ու միս էր։
40 Մի բան էր Ստի՛ննեսին
Տարբերում ուրիշից—
էդ նրա,
Հուգոյի
Եզան վիզը։

45 Օ, Ստիննեսի հանճարը— ավելի քան բարդ էր․
Հանճարի տարօրինակ օրինակ էր այդ մարդը։

Եդ մարդու հանճարը—
Ո՛չ թե ուղեղում էր,

Այլ—
50 Դուրսը․
Օրինակ Ռուրում։
Կամ Ցեյլոնում գուցե։
Մի խոսքով— ուր որ կուզեք,
Միայն թե— ո՛չ թե գանգում,
55 Այսինքն՝ սովորական տեղում։

Ինքը նստած իր տեղում
Ուտում էր ուստրից։
Իրա տեղը աշխատում էր—
Ծանր ինդուստրին։
60 Ինքը նստած էր մեջտեղում,
Ուղեղը— հեռուն։
Ուղեղն էլ— ուղ չէ՞ր հո հասարակ․—
Թելե՛ր.—
Եվ էն է՛լ— ոչ թե հեռագրա,
65 Այլ
Ոսկեղե՛ն։
Այլ—
Ա՛կցիա,
Կամ—
70 Բա՛նկ.
Մի խոսքով—
Ոսկի.
      — Մարկ,
      — Դոլլար,
      75 — Ֆրանկ։
Դեռ 901—ին
Ստիննեսր միլիոնե՛ր էր։
Ուներ—
1.000.000 մարկ։

80 Իսկ 910—ին—
Արդեն 60 միլիո՛ն։
Քիչ անց—
100...
(Իսկ դու գիտե՛ս, բանվոր,
85 Բանվո՛ր, գիտե՛ս դու երևի,
Բարիքը—
Չի ծնվում ինքն իրեն,
Ոչ էլ ընկնում է արևից.
Բարիքը—
90 Ի՛նքդ ես շինում,
Մեկ էլ ընկերդ—
Քեզ պես բանվոր․—
Իսկ դու ոչի՛նչ չունես,
Դոյչլանդում ընկերդ դեռ կաղում է անոտ։
95 Բարիքը—
Քո՛նն է,
Քո՛նն է, բանվո՛ր,
Քո՛նն է՝ ինչ կա բարդած։
Չե՞ս հասկանում․
100 Խելո՛ք,
Վերցրու Մարքսը կարդա)․․․

Ստիննեսը միլիոներ էր,
Երբ պայթեց պատերազմը։
Պատերա՞զմ է․
105 Լա՛վ
— Ստիննեսը պատրա՛ստ է։

(Օ, Ստիննե՛սը գիտե՛ր․
Ստիննեսը հենց ինքն էր պատրաստել

պատերազմը)։

Պատերազմ է․․․

110 Է՜յ—յ՜ յ՜ յ՜․․․
Բարձրացի՛ր էլ—
Բանվո՛ր,
Քշի գնա՛.
Բեր—
115 Բե՛լգիան։
Միացրու Ռուրին։
Թքա՛ծ թե գնով քո մսի.
Ռուրը— հարկավո՛ր է,
Հարկավոր է— Հուգո Ստիննեսին..․
120 Ի՞նչ.
Արնաքա՞մ է աշխարքը.
Օ, էդ ոչինչ.
— Ստիննեսը հանգի՛ստ է.
Անգամ ուռչում է ինքը,
125 Անգամ շահում։
Պատերազմը քանդո՞ւմ է.
Ո՞ւմ.
Բոլորի՞ն.
— Ինչքան ուզում է, թող քանդի․
130 — Ստիննեսը հրճվում է.
— Ստիննեսը ճախրում է Դոյչլանդից անդին։
Է՜յ,
Բանվո՛ր,
Ռումբ բեր,
135 Բեր բոմբ,
Բեր— թնդանոթ․
Ստիննեսը ուզում է ֆրանսական Լոթարինգը․
— Քարածուխ պլյուս կոքս՝
Պլյուս երկաթ,
140 Պլյուս պղինձ,
Պլյուս չուգուն—

Էս բոլորն հարկավո՛ր է—Ստի՛ննեսին Հուգո՛,
Է՜յ,
Բանվո՛ր,
145 Շտապիր դե—
Դեպի Վերդեն։
Շուտ,
Բե՛ր
Ռումբեր։
150 Պատերազմը բիրտ է,
Պատերազմը բերդ.
Օ, շտապի՛ր դե,
Օ, բեր թոփեր։
Ի՞նչ.
155 Բանվորը քիչ է․
— Քշե՛լ Լիեժից։
— Անտվերպենի՛ց հանել։
— Թքած թե արյուն կթքեն.
— Դատարկ բաներ։
160 Ստիննեսը ուզում է,
Ստի՛ննեսը.․․
— Ա՜խ։
— Թր—ախկ։
— Չեղա՞վ...
165 — Հեղափոխությո՞ւն...
Ոչինչ։
Ստիննեսը կսպասի՛ դեռ։
Ստիննեսը գիտե․—
— Ոնց որ կան բոզ կիներ—
170 Կան
Նոսկեներ․

Կ՞ա
Շեյդեման.
Կա
175 է՛բերտ․
Իսկ էբերտի բերդում Ստիննեսը ապահո՛վ է։
Ո՞վ է,
Որ դնելու է թաթը Ստիննեսի վզին.
Ի՞նչ.
180 Ոմն
Լեվինե՞..․
Օ, Նոսկեն կենդանի է,
Նոսկեն ոսկի՛ է էդ բանում—
Ստիննեսը գիտե...

185 ...Եվ ընկավ Բավա'րիայում
Եվգենի
Լեվինեն...
է՛բերտը նստեց։
Նստեց Նոսկեն։
190 Ու իր թաքուն թոկով
է՛բերտին բրթեց էլ Ստի՛ննեսը Հուգո։

Ու հալչում էր մարկը—
Ստիննեսը ուռչում էր․
Ու գնում էր Ստիննեսը,
195 Ինչ որ չուներ։

Հանք։
Քարածուխ,
Կոքս։
Տրա՛նսպորտ։
200 Կոֆե՞ է հարկավոր—
Կգնե Մարո՛կկոն։

Միլիոն բանվոր։
Միլիոնավոր ճորտեր։
Ի՞նչ.
205 Մամուլի կարծի՞ք․
— Թքած վրեն։
Հուգոն—
Կգնե մամուլը.
— Տվե՛ք դես պրես—բյուրոն։
210 Ռադիո—տրեստ։
Պրես—ընկերություն։
Թերթ։
Գազեթ։
Թուղթ։

215 էլ մեռի՛ր, Գերմա՛նիա,
Հուգոն հո կա՞.
Հուգոն կլակի՛ դեռ
Քո բկին չոքած։
Բանվորը բողոքո՞ւմ է.
220 — Ինչքան ուզում է թող բողոքի։
Բանվորին
Կտա նա—
Մի տաք կողինք։
Բանվորին—
225 Հողե անկողին։
Ի՞նչ.
Ինչ—որ Կոմ—Կո՞ւս.
Կոմկուսից կուզի՛ նա— արյան տոկոս։
Կոմկուսին կկապի նա ռա՛յխսվերի թոկով։
230 Ի՞նչ.
— Բանվորը ուզում է դեռ ուտի՞.
— Դե թող աշխատի նա.

— 8—ի տեղ 10 ժամ կամ շատ․
— Ով չունի— փոշի է Ստիննեսի ոտին։
235 — Բանվորը —
Գիտե՞ հո,
Որ սով է ներկայիս։
Բանվորին— էբե՛րտը․
Թող համոզի՛ նա,
240 Եթե ոչ— կթռչի՛ իր գահից՝
Եթե ոչ
Ստի՛ննեսը կշարժի իր ձեռը—
Կշարժվի ռայխսվերը․
Կդողա իր տակը—
245 Ռայխստագը․
Չլսեց մեկ թե—
Կհանի Սեկտեր․
Կամ—
Լյուդենդո՛րֆ կա,
250 Կամ կա — ֆաշիզմ ։
Կքերթե՛ ֆաշիզմը է'բերտի կաշին․․․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Ստիննեսը չկա՛ էլ,
255 Ստիննեսը մեռավ,
Բայց դեռ կա իր թաթը
Դոյշլանդի վրա։
Էնտեղ
էսօր էլ կան դեռ —
260 Անթիվ բանտեր։
Բանտերում— անթիվ կոմունիստ։
Էնտեղ դեռ կենդանի է—
Ստիննեսի փեսեն,

Կամ,
265 Որ միևնույնն է—
Ստիննեսի քեռին։

Է՜յ,
Դոյչլանդի ընկե՛ր,
Կամ չարդի՛ իր ռեխը,
270 Կամ կռվով մեռի։

Դու դրանց վիզը
Լավ
Ոլորի՛.
Ստիննեսը քեռի՛ն էր
275 էդ
Բոլորի․
Ստիննեսը խելո՛ք էր,
Բայց—
Մոռացել էր
280 Մեզ
Բոլորիս։
Ստիննեսը չգիտե՞ր դեռ
Դոյչլանդի բանվորին։

Է՞յ,
285 Ստիննեսի փեսա․
Չմոռանա՛ս նրան դու։
Լսո՞ւմ ես՝
Քեզ—
Մեմորանդո՛ւմ.—
290

— Մենք—

Դեռ կգա՛նք։

Կհիշի՛ քեզ դեռ —

Մեր
         Կոմինտերնը։
        295 Միլիոն կյանքեր։
         Կերե՛լ ես։
         Դո՛ւ։
         Եվ էդ էլ—դեռ դեն։
         Բա Լեվինե՞ն,
        300 Բա —
         Ռոզա
         Լյուքսեմբո՞ւրգը։
         Լիբկնեխտն աբա՞․․․

է՜յ.
305 Պրոլետա՛ր,
Հիմա լսի՛ր
— Չմոռանա՛ս երբե՛ք դու—
Հուգո
Ստիննեսի՛ն․
310 Ստիննեսը— մեզ դե՛մ էր,
Բայց Ստի՛ննեսը— հեչ.
Էականն է— սիստեմը,
էականն է— է՛դ։
Էլ սրանից հետո
315 Ինչքան բուրժո՛ւյ տեսնես դու—
Դեմքին կարդա՛.—
         Աստ
         Հանգչի աճյունը
         Հուգո Ստիննեսի:

320 է՛յ, պրոլետար —
Չմոռոնա՛ս նրան,
Քանի կա կապիտալիզմը դեռ երկրի երեսին։