Անարխի՞ստ եք․
— Դե՛ աչքերից հեռո՛ւ։
Է՛դ է պատճառը հենց, որ զզվելի են մուսյոի
աչքերում—
75
Առաջինը —
Գերմա՛նիան,
Երկրորդը —
Կոմունիստը․․․
Բայց —
80
Պ. Պուանկարեն դեմ չէ բացառությանց։
Օր.
— Կոմունիստների վերաբերյալ— ո՛չ մի
բացառություն․
Այնինչ գերմանացուն —
Կարող է և սիրել, ոնց որ իր կնոջը,
85
Ոնց որ, երևակայո՞ւմ եք, իր հարազատ կեսին․․․
Ինչո՞ւ չէ․
Օր.—
— Հուգո
Ստիննեսին․․․
90
Եվ մեկ էլ,
Որպեսզի ճշմարտությունը չդառնա զուռնա,
Պետք է ասել, որ նա —
Ճիշտ է, զզվում է սոցիալիզմից, ոնց որ գլիստից,
Բայց —
95
Երևակայո՞ւմ եք —
Դեմ չէ —
է՛բերտին —
Սոցիալիստին․․․
էս բոլորի մասին զեկուցելուց հետո —
100
Պ․ Պուանկարեն ձեզ կժպտա փութով—