Սըրտիս թագուհի, Կարոտել եմ քեզ. Ա՜խ, ի՜նչ կըլինի Հանկարծ հայտնըվես 5 Եվ, թեկուզ իսկույն Դարձյալ չըքանաս, Ինչպես գիշերվան Կարճատև երազ։ Միայն թե տեսնեմ 10 Պատկերըդ մեկ էլ, Միայն թե ասեմ՝ Ո՜նց եմ կարոտել։