Ստորոժ Մաթոսը
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 485
ծ. ― էջ 806

 էր[1] յուր նոխտեն, և[2] դարձյալ տանում էր ջրկիրի տակառը։

Մի փոքր հետո նա բոլորովին խելոքացավ[3] և, ինչպես միշտ[4], քարշում էր տակառը՝ հանդարտ, գլուխը կախ արած[5]։ Իսկ ջրկիրը[6] չէր դադարում, շարունակ հայհոյում էր Միշկին՝ ցույց տված թարսության համար։

ՍՏՈՐՈԺ ՄԱԹՈՍԸ

Բութկումը սևակնած կանգնած– նա քրտնում էր իր պաշտոնի ահավորությունից։

Չոբան ընկերը գալիս է դուռը կտրում։

– Մաթոս, հեյ։

– Ի՞նչ ա, ադա, դենը քաշվի։

– Ադա, էդ խի՞ չես տուն գալիս։

– Ադա, <2 անընթ.>։


СТОРОЖ

Մին պառկած է[7], հանկարծ երկաթուղին գալիս է անցնում, վրա չի հասնում։ Հանդիմանում են։ Սպառնում են, որ դուրս կանեն։

– Դե չիմացա։

– Մյուս անգամ սարի գլուխն է բարձրանում, որ տեսնի՝ գալիս է, թե չէ։ Տեսնում է երևաց։ Մինչև ներքև է իջնում, տեսնում է անց է կացել։ Մյուս անգամ կարմիր ու  Ներսը[8] քրտնում է։

[9]Մաթոս, հեյ[10]։

– Էդ ի՞նչ ա, ադա։

– Այ տա, էդ խի՞ չես տուն գալիս։

– Այ տա, դենը գնա, դենը․․․ տեղս նեղ ա։

– Ադա խի։

– Այ տա, էդ էս անտեր տերության պաշտոնը էս ինչ դժար ա էլել։

– Այ տա։

– Ադա, դենը գնա, քե մատաղ, ես էլ կարալ չեմ։

<ՀԱՆԵՍՆ ՈՒ ԽՈՒԴԻՆ>

– Հանես, հե՜յ[11],– տանից բավական հեռու կանգնած ձայն տվեց մի մարդ։ Մինչև Հանեսի դուրս գալը, շները վեր կացան ու ամեն կողմից վրա վազեցին դեպի ձայնը։

– Էդ ո՞վ ես[12],– սրահի շեմքում երևալով ձայն տվեց[13] Բրդաձորցի Հանեսը, մի անճոռնի աժդահա, որին ասում էին Դոնղուզ Ղռան[14]՝ խոզ զարկող[15]։ Իրիկվան աղջամղջում թեև[16] լավ չէր երևում, բայց շների մեջ կանգնած փոքրիկ կերպարանքը և կողքին երկայն ցցված ձողի նման սև բանը նկատելով, իսկույն ճանաչեց և շներին սաստելով առաջ գնաց։

– Խո՛ւդի։

– Հե՜յ։

– Ա՛յ տղա, էդ ի՞նչ խաբար ա, խի՞ չես առաջ գալիս։

– Ա՛յ տղա, առաջ գալու ժամանակ չի. գնա թվանքդ վեր կալ, դուրս արի՛[17]։

– Ի՞նչ խաբար ա[18]։

  1. [ջրկիր]
  2. [բայց այնուամենայնիվ]
  3. հանդարտվեց
  4. [գլուխը կախ արած]
  5. ա․[Իսկ նրա հետևից գնում էր բարկացած ջրկիրը շարունակ երբեմն հայհոյելով ու շարունակ մտածելով այս նոր պակասության վրա, որ ցույց տվեց յուր ձին։ Անպիտա<ան> սալդաթն իրան խաբեց– գոնե չասաց, որ ձին այդպիսի պակասություն ուներ։] բ․[Շարունակ Միշկին հայհոյելով ցույց տված թարսության համար]
  6. [դեռ չէր դադար[ել]ում հայհոյելուց]
  7. [մինը]
  8. [տնքում է ու]
  9. [Հեյ]
  10. [– Այ տա էդ խի չես տուն գալիս]
  11. [ձայն տվեց]
  12. [հե՝յ]
  13. [Գյուլլաբաղ<ցի>]
  14. [որսկան]
  15. [Եվ]
  16. [[Հեյ, Հանես] մարդաճանաչ]
  17. [– Այ տղա մի ներս արի, տեսնենք]
  18. [– Ներս գալու ժամանակ չի, թվանքդ վեր կալ։– Այ տա, էսօր խաբար բի քաղքիցը մարդ <1 առընթ․> ասում են մի քանի]