ՍՐՏԽՓՈՑ


Բռնեցի ձեռքդ։ Քամին ծառի մարմնաեղեգ
գալարումներում
խշշոցներ հիշեց գետի,
հիշեց պահաթոկը ափից կտրված ու անղեկ նավակի,
                           քրթմնջոցներ՝ կտուց-կտցի,
եւ ջրերը տարան աստղերին։

Այլաշխարհիկ վայրկյաններ,
խռովախոս ճամփա,
քնքշություններ որձաքարի,
անկողնախորան ավետավարդ,
անկողմնակալ սրտխփոց,
կորսյալ հասցեներ...

Մատաղամոմի
արցունքը
մութի մեջ փայլող աչք է։