ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ


Թե իր ճյուղերով մոտ է երկնքին,
Ասում ենք՝ վեհ է, բարձր է ծառը։
Բայց չե՞նք սխալվում.-
Ուրի՜շ կլիներ, թե իմանայինք
Որքան է ծառը
Իր արմատներով խորացել հողում։