***

Վիշտը քեզ ունեցավ
Եվ մութի վրա բացվեցին
Աչքեր։
Խոսքը չուզեցավ քեզ
Շուրթին առնի մանրելով։
Սիրտս տալիս եմ հավքին,
Որ ինձ համար միշտ երգում էր.
Թող կտուցով
Փորփրի,
Հետո թողնի ու թռչի։
Մորմոքը ելնում է աչքերս
Ի վեր՝
Մտնելու երկնքի դռներով,
ՈՒր առանց քեզ ու քեզ հետ՝ անունդ -
Պահում եմ շուրթերիս մեջ
ՈՒ չեմ թռցնում շուրթերից,
Քանզի քաղցր ես
Դառնությամբ հանդերձ։
Կասես՝ թե գալու լինես։
Որ ինձ մոտ լինեմ։
Ինձ ոչ ոք հիմա չունի։
Ես երգ եմ, որ ընկել է հավքի թեւերից
ՈՒ մնացել
Ամենաանմատչելի մի ժայռի վրա։
Եվ ոչ ոքի պետք չէ։
Թող արեւն այրի։
Թող անձրեւը ծեծի։
Եվ աշխարհում ոչ ոք չի գալու, քանի դեռ դու չես գալու,
Եվ ոչ ոքի, ոչ ոքի չի սպասելու, քանի չեմ սպասում
Ինքս։ Եվ, ներիր, ինձ ներիր, որ դու այդքան լավն ես։