Վիքիդարանի քննարկում:Նախագիծ:ՀՀՀ

Latest comment: 12 տարի առաջ by Arantz in topic Հը՞

«Համառոտ Հայկական Հանրագիտարանի» կաղապար և հանրագիտարանների խմբագրման կազմակերպման այլ հարցեր

խմբագրել
Տեղափոխված է Վիքիդարան:Խորհրդարան էջից

Ողջույն։ Ստեղծեցի «Համառոտ Հայկական Հանրագիտարանի» կաղապարի կմախքը (այստեղ), որը կհեշտացնի Հանրագիտարանային հոդվածների ներառումը վիքիդարանում (օգտագործման օրինակ)։ Իհարկե այնտեղ դեռ ավելացումներ պետք է անել (օրինակ, վիքիփեդիայի համանուն հոդվածին հղում նրա գոյության դեպքում կամ հեղ․ իրավունքների մասին նշում հոդվածի վերջում)։ Եթե կարծում եք, որ այնպիսի փոփոխություններ պետք է արվեն այդ կաղապարի մեջ, որոնք կարող են փոփոխել Հանրագիտարանից հոդվածների ներառման քայլերը վիքիդարանում (ինչպես այն արված է այստեղ՝ հոդվածի օրինակ), ապա եկեք անհապաղ քննարկենք այդ հարցը եկող շաբաթվա ընթացքում և գանք վերջնական համաձայնության։ Դրանից հետո կարող ենք ազատ զգալ նոր մասնակիցներին ուղղորդելու Հանրագիտարանից հոդվածներ ստեղծելու գործում։

Մեկ այլ հարց։ Կարծում եմ պետք է այնպես անել, որ Վիքիդարանի հոդվածների թվի հաշվարկման ժամանակ Հանրագատիրանից ստեղծված հոդվածների թիվը հաշվի չառնվի (օրինակ՝ հաստատ գիտեմ, որ ռուսերեն վիքիդարանում այդպես է արվում [1]-ի համար)։ Գիտե՞ք, թե դա ինչպես պետք է արվի։ Վազգեն 05:01, 29 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Կարծում եմ արժի որպես հոդվածների անվանում ընտրել «ՀՀՀ/հոդվածի_անվանում»՝ հակիրճության նպատակով (ինչպես արված է ռուսերեն վիքիդարանում բոլոր հանրագիտարանների և բառարանների հետ)։ Կաղապարին ավելացրեցի Կատեգորիա:ՀՀՀ, ապագայում կարելի է ավելի հատուկ կատեգորիաների բաժանել (օրինակ թեմատիկ, ըստ հեղինակի և այլն)։ Բուն կաղապարը վերանվանեցի (տեղափոխեցի) «կաղապար:ՀՀՀ», կրկին՝ հակիրճության համար: Կարծում եմ կաղապարը կարող ենք հետագա քննարկումների ընթացքում փոփոխել։ Նաև եթե լինի կատեգորավորում, ապա ապագայում բոտով կարելի է ՀՀՀ-ի բոլոր ստեղծված հոդվածներին ավելացնել լրացուցիչ կաղապարներ, կատեգորիաներ և այլն։
Այս հոդվածների թիվը հաշվի չառնվելու կապակցությամբ․ Վազգեն, ռուսերեն վիքիդարանում ЭСБЕ-ի հոդվածները հաշվվում են (նախագծի սկզբանական փուլում ուզում էին հատուկ անվանատարածք ստեղծել որպեսզի այս հոդվածները չհաշվվեն, բայց ի վերջո ինչ-ինչ պատճառներով դրեցին հիմնական անվանատարածքում․ կարող ես փորձել ռուսերեն վիքիդարանում «պատահական էջերը» նայել․․․ 5-ից 2-ը հանրագիտարանային հոդվածներ են)։ Ինչքան գիտեմ սա այս պահին անհնարին է անել բացառությամբ՝ առանձին անվանատարածքում տեղադրելուց։ Ու թո՛ղ որ հաշվվեն այս հոդվածները․ ո՞վ է հիմա այդ տեքստերի քանակը լուրջ ընդունում․․․ — Teak 06:16, 29 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Հետաքրքիր է, այնտեղի քննարկման էջերից մեկում էի կարդացել դրա մասին, բայց չեմ կարողնաում գտնել որտեղ։ Իսկ համոզվա՞ծ ես, որ Պատահական էջի բերած ցանկացած հոդված հաշվվում է։ Օրինակ, Պատահական էջ սեղմելիս գալիս են նաև տեսածրված գրքերի առանձին էջեր, բայց դե դրանք հաստատ չեն հաշվվում։Վազգեն 12:59, 29 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Հմմմ․․․ ահագին երկար պատահական էջերը «պտտացրեցի», բայց երբեք տեսածրված էջեր չբերեց (страница անվանատարածքի ի նկատի ունեի՞ր)։ Ամեն դեպքում Special:Random և Special:Statistics ֆունկցիաները վերադարձնում են $wgContentNamespaces պարամետրում նշված անվանատարածքների պատահական էջերը և վիճակագրությունը։ Այսինքն պատահական էջում երևացող բոլոր էջերն էլ հիմնական էջերի քանակի վիճակագրության մեջ են մտնում։ Բացի սրանից էլ, ЭСБЕ-ի էջերը ռուսերեն վիքիդարանի հիմնական անվանատարածքում են (տես այստեղ՝ [2], ուրեմն հաշվվում են։
նոր ինձ մոտ էլ «страница» անվանատարածքի էջեր հայտնվեցին պատահական հոդվածում․․․ հարցրեցի այնտեղի ադմիններից մեկին, որը նաև ЭСБЕ-ի նախագծի ակտիվ մասնակիցներին մեկն է [3]։ Տեսնենք ինչ է ասում։ — Teak 21:19, 29 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ողջույն։ Շնորհակալություն, Վազգեն, ՀՀՀ կաղապարը ստեղծելու համար․ շատ լավ միտք է։ Եթե դեմ չեք, դաշտերը կթարգմանեմ հայերենի (հեղինակի կաղապարի դաշտերն էլ կարծում եմ թարգմանության կարիք ունեն, բայց դա ավելի մեծ գործ է, որովհետև սկրիպտի օգնությամբ այն բոլոր օգտագործող հոդվածներում փոխարինելու կարիքը կլինի)։ Կաղապարի և կատեգորիայի անվան վերաբերյալ, ավելի հակված եմ անունը ամբողջությամբ ցուցադրելուն, որ եթե որևէ մեկը համացանցում որոնումից հետո հայտնվում է էջերից մեկում, արագ պատկերացում կազմի թե բովանդակությունը որտեղից է։ Հապավումից կարծում եմ կարելի է (և լավ կլինի) վերահղում ունենալ։ Նաև ստուգեցի «Հայկական հանրագիտարան» հրատարակչության կայքը, անվան մեծատառ-փոքրատառ լինելու վերաբերյալ, և այնտեղ «Հայկական համառոտ հանրագիտարան» է գրված (վերջին երկու հ-ն փոքրատառով), ըստ որի կարծում եմ ճիշտ անվանումի փոքրատառերով է։
Էջերը հաշվելու վերաբերյալ, ճիշտն ասած չեմ տեսնում էջերը հաշվելու խնդիրն ինչումն է․ հանրագիտարանի մեկ հոդված կարող է շատ ավելի ժամանակ և ուսումնասիրություն պահանջած լինի, քան մեկ բանաստեղծություն, ուրեմն ի՞նչ խնդիր կա այն որպես առանձին էջ/հոդված հաշվելու մեջ, եթե բանաստեղծությունը հաշվվում է։
Մի երկու մանր-մունր հարց էլ սրբագրման վերաբերյալ ունեմ։ ՀՀՀ-ի տպագիր տարբերակում, ըստ դեժավյու նիշքի, օգտագործվում է «_» կամ «_»-ին շատ նման մի նիշ։ Արժի՞ արդյոք այն փոխարինել «-»-ի հետ։ Անձամբ կարծում եմ պետք է աշխատել հնարավորինս հավատարիմ լինել հանրագիտարանի հրատարակված տարբերակին։
Երկրորդ հարցն էլ բաժին (<section>) պիտակների անվանման մեջ է։ Արժե՞ համաձայնության գալ որևէ ստանդարտի շուրջ, օրինակ՝ «պետք է ամբողջովին մեծատառ լինեն», կամ «պետք է ամբողջովին փոքրատառ լինեն», կամ «մեկ անվանման մեջ չպետք է թե մեծատառ և թե փոքրատառ ունենալ», որպեսզի բոլոր սրբագիրները նույն ոճով աշխատեն այդ ուղղությամբ։ Chaojoker 03:23, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Ողջույն, Chaojoker։ Եթե ուզում ես կաղապարի դաշտերը հայերեն թարգմանել, խնդրեմ, դեմ չեմ, թեև դրա խիստ անհրաժեշտությունը չեմ տեսնում։ Վերանվանման կարիք առանձնապես չեմ զգում, քանի որ ամեն տեղ էլ էջում երևում է «Հայկական համառոտ հանրագիտարանը» (կատեգորիայում էլ հոդվածների անուններում է երևում), նաև հապավումը գրելը ավելի հեշտ է։
Կարծես թե փոքրատառով «համառոտ հանրագիտարանը» գրելը ճիշտ է։ Ցանկալի կլիներ մի հատ էլ տեսնել, թե հենց հանրագիտարանում ինչպես է գրված։
Էջերը հաշվելը համարենք երկրորդական հարց։ Ուղղակի հանրագիտարանի հոդվածները հաշվելու դեպքում հոդվածների թվի գերակշիռ մասը հենց հանրագիտարանների հոդվածները կլինեն և կարող է տպավորություն ստեղծվել, որ վիքիդարանը միայն հանրագիատարանային հոդվածների համար է։ Ցանկալի կլիներ, որ այդ թիվը ցույց տար, թե քանի ազատ տեքստեր կան այստեղ (ամեն մի հանրագիտարանի հատոր որպես մեկ միավոր հաշվելով)։
Միայն «_» նշանի խնդիրը չի, որ ունենք։ Որոշ բառեր գրված են տառերը իրարից մեկ բացատ հեռավորության վրա։ Կողմ եմ հետևելու այն ֆորմատին, որն օգտագործվել է թղթի վրա հրատարակված հանրագիտարանում։ Բայց կուզեի համոզված լինել,, որ իրո՞ք թղթի վրա հրատարակված հանրագիտարանում այսպես է երևում՝ «_», թե՞ այսպես՝ «-», կամ էլ «և» տառի տեղը գծիկ է դրված, թե ոչ, և այլն։ Նախ այս հարցերը պետք է ճշտել հանրագիտարանը վերբեռնողից՝ Vmovsisyan-ից։
Մեծատառով գրելը ավելի հեշտ է <section>-ում, քանի որ կարելի է ուղղակի պատճենել հոդվածի անվանումից։ Միևնույն անվանումը կրող հոդվածների դեպքում պետք է բնորոշ մի բառ էլ ավելացնել․ դա թող փոքրատառ լինի։ Կարծում եմ այս ոճին հետևելը ամենքիչ գործողությունները կպահանջի։ Վազգեն 07:18, 31 Հոկտեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Հարգելի գործընկերներ,
Իմ կողմից վերբեռնված djvu ֆայլի թերությունների մասով․ Հ տառը թղթային կրիչով չունեմ, բայց 1-ին հատորի թղթային կրիչից ելնելով՝
  • բառի տառերի՝ միմյանցից մեկ բացատ հեռու գրված լինելը բնօրինակում կա
  • և տառի փոխարեն գծիկը փոխարկման թերություն է
  • մասնավորապես տարեթվերի միջև տողատակի գծիկը նմանապես փոխարկման թերություն է
  • փոխարկման թերությունների վերաբերյալ խնդրում եմ ծանոթանալ իմ մասնակցային էջում ավելացված նշմանը։
Ինձ հետ կապի օպերատիվության համար վստահաբար կարող եք էլ․ նամակ ուղարկել։
--Վարդան Մովսիսյան (vmovsisyan) 10:34, 11 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն, Վարդան։ Դե ուրեմն եկեք այսպես անենք․
  • և տառի փոխարեն գծիկը փոխարկման թերությունը արդեն շտկված է, գործողության կարիք չկա, այդպես լ թողնենք;
  • տարեթվերի միջև տողատակի գծիկը դաձնել «-» (Teak կամ Chaojoker, կարո՞ղ եք սա բոտով անել);
  • այն բառերը, որոնք տեքստում տառերի միջև մեկ բացատ հեռու են գրված, այդպես էլ բացատներով գրենք՝ հետևելով բնօրինակին։
Եթե առակություններ չկան, ապա արդեն կարող ենք այս որոշումը հեցն նախագծի էջում գրել որպես ուղեցույց։ Վազգեն 01:43, 14 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
  • Տեքստերը վաղուց եմ փոխանցել Chaojoker-ին, կարող եմ փոխանցել նաև Teak-ին՝ իր բոտի համար․ կսպասեմ ձեր արձագանքներին։ Միայն խնդրում եմ հաշվի առնել, որ որոշ տեքստեր սրբագրված/ում են Վիքիդարանում։
  • Բառերի տառերի միջև բացատները լրացուցիչ աշխատանք կառաջացնեն Վիքիփեդիա տեղափոխելիս՝ ավելի արդյունավետ չի լինի՞ առանց նման թերևս տպագրական սահմանափակումներով պայմանավորված բացատների։
Հ․Գ․ Չարժի՞ Խորհրդարանում այս թեմայի սկզբնական տեքստը փոխարինել հղմամբ, որպեսզի ավելի ակնհայտ լինի քննարկման հիմնական վայրը։
--Վարդան Մովսիսյան (vmovsisyan) 08:40, 17 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Հոդվածների անվանման մասին

խմբագրել

Կարծում եմ «ՀՀՀ/_հոդվածի_անվանում» տարբերակը ավելի հարմար է, քանի որ ընդհանուր անվանումը ավելի կարճ է դարձնում և ընթեռնելի։ «Հայկական համառոտ հանրագիտարան/_հոդվածի_անվանում» տարբերակի դեպքում որոշ անվանումներ մեկ տողից երկար են դառնալու, ինչը բավականին տհաճ տեսք ունի։ Ամեն դեպքում բոլոր հոդվածների վրա էլ տեղադրվելու է {{ՀՀՀ}} կաղապարը, որի շնորհիվ հոդվածի վերնամասում գրված է լինելու աղբյուրը՝ Հայկական համառոտ հանրագիտարան։ Լավ կլիներ սա որոշեինք մոտ օրերս, որպեսզի կանխենք ապագա մասսայական վերանվանումները։ — Teak 05:40, 5 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ։ Վազգեն 12:37, 5 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն 22:17, 14 Նոյեմբերի 2011 (UTC)Պատասխանել

Հը՞

խմբագրել

Ի՞նչ կարիք կա, դրա փոխարեն, կարելի է ՀՀՀ հոդվածները վիքիֆիկացնել պեդիայի համար: Arantz (talk) 22:15, 19 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Return to the project page "Նախագիծ:ՀՀՀ".