ՏՏՀ/Կետա
ԿԵՏԱ, խաղաղօվկիանոսային սաղմոններից է։ Զանգվածը՝ 2-4,5 կգ։
Վաճառվում է սառեցրած, աղ դրած և ապխտած։ Աղ դրած և ապխտած Կ-ից կարելի է պատրաստել ուտեստներ, բուտերբրոդներ և աղցաններ: Սառեցրած Կ. կարելի է խաշել և տապակել, մատուցել սառը և տաք։ Կարելի է պատրաստել ձկնապուր, դոնդողավոր և զանազան կերակրատեսակներ։ Աղ դրած Կ. մինչև խաշելը պետք է նախապես թրջել (ցանկալի է կաթով)։