ՄԵԽԱԿ (համեմունք), պարունակող եթերայուղերի շնորհիվ Մ. ունի ուժեղ բուրմունք և սուր համ։ Օգտագործում են հրուշակեղենի և օծանելիքի արտադրության մեջ։ Մ. վաճառվում է աղացած, մանրած և ամբողջական։ Պահում են չոր տեղում։