ՌԵՀԱՆ, արքայիկ, ասպրամ, պատրուն, շահասպրամ, Հայաստանում մշակում են ամենուրեք։ Տարածված է սովորական բանջարային Ռ.։ Ունի յուրահատուկ հաճելի համ և բույր։ Պարունակում է եթերայուղեր (ծաղիկները՝ 0,03-1,0 %, ցողունները՝ մինչև 0,02 %), հանքային աղեր, վիտամիններ։ Տարբեր կերակրատեսակների, սալաթների հետ և թթվի մեջ որպես համեմունք օգտագործվում է թարմ և չորացված Ռ.։ Տես նաև Համեմունքային բույսեր: