ՏՏՀ/Քսանյութեր ավտոմեքենայի
ՔՍԱՆՅՈՒԹԵՐ ավտոմեքենայի, ըստ կիրառման նպատակի տարբերում են շարժիչի, վտխանցատուփի, գլխավոր փոխանցիչի ու ղեկային կառավարման փոխհաղորդիչային յուղեր և թանձր (պլաստիկ) Ք.՝ հանքային յուղերի և թանձրիչների խառնուրդներ (կիրառվում են այն դեպքերում, երբ հանքային յուղերի օգտագործումն անթույլատրելի է մեքենայի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով)։
Ավտոմեքենայի շարժիչների յուղերը լինում են ամառային, ձմեռային և համապիտանի (ամառային յուղերն ավելի մածուցիկ են, քան ձմեռայինները)։ Տարբերում են կարբյուրատորային շարժիչների (հին անվանումը՝ ավտոլ) և դիզելների Ք.։
Փոխհաղորդիչային յուղերը, որոնք նախատեսված են մեծ բեռնվածքների ենթակա շփվող մասերը յուղելու համար, պետք է ունենան որոշակի հատկություններ, որոնք ձեռք են բերվում հատուկ հավելանյութերի ներմուծմամբ։
Որոշակի վազքատարածություն անցնելուց հետո հարկավոր է յուղերը և Ք. փոխարինել նորով։