ՕՁԻՔ, Օ-ի ձևի հարմար ընտրությունից, ճիշտ կտրելուց զգալիորեն կախված է ցանկացած պատրաստվածքի տեսքը։ Օ-ների մեծամասնությունը բաղկացած է ծալովի կամ տեսանելի և, այսպես կոչված, կանգուն, արտաքուստ անտեսանելի մասերից։ Ծալվող մասի ձևի, ինչպես նաև կանգուն մասի չափերի փոփոխմամբ կարելի է ստանալ Օ-ի բազմաթիվ տարբերակներ։ Նկարում տրված են տղամարդկանց 41 չափսի (վզի շրջագիծ), կանանց 96 չափսի (կրծքի շրջագիծ) Օ-ների ձևվածքները։ Չափափորձման ժամանակ Օ-ները պահանջում են ճշգրտումներ։

Հարթադիր Օ-ների կանգուն մասը ոչ մեծ չափի է կամ էլ կանգուն մաս բոլորովին չեն ունենում։ Առավել հաճախ օգտագործվում են կանացի և մանկական հագուստ կարելիս։

Կանգուն-ծալովի Օ-ներն առավել տարածված են, դրանք լայնորեն գործածվում են ինչպես կանացի և մանկական, այնպես էլ տղամարդկանց հագուստի տեսակներում։

Կանգուն Օ-ները չունեն ծալովի մաս և տարբերվում են գլխավորապես կանգուն մասի բարձրությամբ և ծայրերի ձևավորմամբ (եզրը-եզրին, վարդակապով ևն)։ Օգտագործվում են կանացի, ինչպես նաև տղամարդկանց և մանկական հագուստի բոլոր տեսակներում։

Բոլոր տեսակի Օ-ները կարում են համարյա միանման։ Առավել բարդ գործողություն է համարվում Օ-ի միացումը վզի բացվածքին։ Միացման եղանակները պայմանավորված են վզի բացվածքով, կոճկվածքի ձևերով, ինչպես նաև գործվածքի տեսակով։ Ստորև բերված է Օ-ների առավել տարածված տեսակների նկարագրությունը։

Կանգուն ծալովի օձիքները կարելիս վերին Օ. և օձիքատակը պետք է դնել իրար վրա՝ երեսով դեպի ներս, եզրերը հավասարեցնել և թերակարել: Օձիքատակի կողմից թակալում են 0,7 սմ լայնության կարով (նկ. 1. ա), այնուհետև երիզման համար նախատեսված կարաբաժինը ծալում են վերին օձիքի կողմը և արդուկում (նկ. 1,բ): կլորացված ծայրով Օ-ի կարաբաժինը պետք է կտրել՝ թողնելով 0,3-0,4 սմ (եթե գործվածքը ցրիվ եկող չեն): Օ. շրջում են երեսի կողմի վրա և, ուղղելով անկյունները, արդուկում օձիքատակի կողմից: Օ-ի չմշակված եզրերը հավասարեցնում են և թերակարում: Վերին Օ-ի ավելցուկն անհրաժեշտ է պատրաստի վիճակում օձիքատակի եզրը ծալելու համար (նկ. 1, գ): Միջնաշերտի կարաբաժինը կտրում են համարյա մինչև թակալակարը:

Թափանցիկ գործվածքներից Օ-ներ կարելիս միջնաշերտը ձևում են վերին Օ-ի չափով և թերակարում վերջինիս հետ, այնուհետև միացնում օձիքատակին: Այս դեպքում պատրաստի Օ-ի կարաբաժինը մնում է միջնաշերտի և Օ-ի արանքում և վերին Օ-ի տակից չի թափանցում:

Օ-ին կոշտություն հաղորդելու համար օգտագործում են միջնաշերտ: Օ-ի դետալների երկայնական թելի ուղղությունը, կախված մոդելից, կարող է լինել տարբեր:

Օ-ները սովորաբար երկտակ են անում: Դրա համար անհրաժեշտ է ձևել երկու մաս՝ վերին Օ. և ներքին (օձիքատակ, ենթաօձիք): Օձիքատակի ձևվածքը ստանալու համար անհրաժեշտ է թղթի վրա եզրագծել Օ-ի ձևվածքը և ստացված ուրվագիծը նկ. 2-ում ցույց տրված եղանակով փոքրացնել: Միջնաշերտով Օ. մշակելիս միջնաշերտի համար սովորաբար օգտագործում են բյազի տիպի բամբակե գործվածք: Նուրբ և հատակապես թափանցիկ գործվածքից Օ-ի միջադիրի համար գործվածքը ընտրելիս անհրաժեշտ է համոզվել, որ միջադիրը ձևում են հիմնական գործվածքից: Միջադիր գործվածքը ձևելուց առաջ խորհուրդ է տրվում թրջել, չորացնել և արդուկել, քանի որ միջնաշերտի մտնելը կարող է ձևափոխել Օ.: Օձիքատակի չափով ձևված միջնաշերտը հակառակերեսով պետք է տեղավորել օձիքատակի վրա և թերակարել եզրագծերով: Հետագա մշակումը կատարվում է նույն ձևով, ինչ առանց միջնաշերտի կանգնուն ծալովի Օ-ինը: Անհրաժեշտ է Օ. կարելուց հետո միայն միջնաշերտի կարաբաժինը կտրել համարյա մինչև մեքենայական կարը:

Օ-ի միացումը վզի բացվածքին: Օ. վզի բացվածքին միացնելուց առաջ անհրաժեշտ է կարել ուսակարերը: Պատրաստի Օ. օձիքատակի կողմից տեղավորում են պատրաստվածքի երեսի կողմի վրա ու քորոցներով ամրացնում՝ համատեղելով կտրվածքները ու ուսակարերը և թերակարում (նկ. 3, ա): Յուրաքանչյուր լանջեզրատակի ներսի և ուսի կտրված եզրերը մաքրակարում են զիգզագաձև թակալակարով, ծալաբաժինը ծալում հակառակ կողմի վրա, թակալակարում ծալվածքից 1 սմ հեռավորությամբ և արդուկում (նկ. 3. բ)։ Պատրաստի լանջեզրատակերը շրջում են (եթե դրանք առաջամասի հետ ձևված են ամբողջական) երեսի կողմի վրա կամ դնում պատրաստվածքի երեսի կողմի վրա։ Օ. տեղավորվում է հիմնական դետալի և լանջեզրատակի արանքում (նկ. 3, գ)։ Թերակարված մասերը հիմնական պատրաստվածքի կողմից լանջեզրի և վզի բացվածքի եզրերով մինչև ուսակարերը միացնում են թակալակարով, այնուհետև լանջեզրերը ծալում պատրաստվածքի հակառակ երեսի վրա և արդուկում։ Ուսակարերի մասում թիկնամասի վզի բացվածքի և օձիքատակի կարաբաժինների փոքր կտրվածքներ են անում, ներս ծալում և Օ-ի միացման կարից 1 սմ հեռավորությամբ կարում (նկ. 3, դ)։

Թափանցիկ գործվածքներից կարվածքներում վզի բացվածքին կանգուն Օ-ի միացումը առանց լանջաեզրատակի։ Կանգուն Օ. վզի բացվածքին կարելուց առաջ անհրաժեշտ է մշակել ուսագծերը և կոճկվածքը։ Պատրաստի Օ. օձիքատակի հետ դնում են պատրաստվածքի հակառակ երեսի վրա (նկ. 4, ա)։ Օ-ի կանգուն մասի ծայրերը համատեղում են կոճկելատեղի եզրերի հետ և թերակարում՝ հավասարեցնելով Օ-ի և վզի բացվածքի եզրերը։ Օ. վզի բացվածքին կարում են թակալակարով (0,7 սմ լայնության կարով)։ Այնուհետև կարը ծալում են օձիքատակի վրա և արդուկում (նկ. 4, բ)։ Վերին Օ-ի կտրած եզրը 0,7 սմ ծալում են հակառակ երեսի վրա, այնուհետև դնում վզի բացվածքի վրա այնպես, որ այն ծածկի թակալակարը և թակալում Օ-ի ծալատեղի ամբողջ երկարությամբ (նկ. 4. գ)։

Փողկապի կամ վզի խորացված բացվածքի վերածվող կանգուն Օ. վզի բացվածքին ներկարում են ոչ մինչև առաջամասի մեջտեղը, այլ ամեն կողմից 1,5-2 սմ պակաս՝ հանգույցի համար տեղ թողնելով։ Օ-ի և պատրաստվածքի վրա նշում են բացվածքին Օ-ի միացնող կարի ծայրերը։ Օ. երկարությամբ երկտակում են և 0,7 սմ լայնության կարով կարում։ Կտրվածքի դիմացի կարաբաժինները կտրում են։ Օ. շրջում են երեսի կողմի վրա և, ուղղելով անկյունները, արդուկում օձիքատակի կողմից։ Ձևում են վզի բացվածքի անկյան լրացուցիչ կտորը, ինչպես ցույց է տրված 5 ա նկարում, կարում նույն եղանակով, ինչ առանց լրացուցիչ կտորի օձիքատակը։ Պատրաստի կտորը դնում են պատրաստվածքի երեսի կողմի վրա, համատեղում վզի բացվածքի և լրացուցիչ կտորի անկյունների կտրած եզրերը, թերակարում և կարում 0,7 սմ լայնության կարով։ Վզի բացվածքի և լրացուցիչ կտորի կարաբաժինների վրա կտրվածքներ են անում և կարից 1 սմ հեռավորությամբ կարում (նկ. 5, բ)։ Օ. միացնում են վերը նկարագրված եղանակով (տես նկ. 4)։