Տաղ եկվորներին ողջունելու համար

ՏԱՂ ԵԿՎՈՐՆԵՐԻՆ ՈՂՋՈԻՆԵԼՈԻ ՀԱՄԱՐ


Ողջո՜ւյն ձեզ, ողջո՜ւյն ձեզ, ո՜վ անծանոթներ,
Որ գալիս եք անվերջ ու անվերջ մտնելու այս հին

դարբասներից,

Գալիս եք միշտ ու հավիտյան և բերում եք ձեզ հետ
Պարգևներ անհուն ու անհատնում և, ո՜վ գիտե, թե

ի՜նչ բերքեր անտեսնելի...


5 Յուրաքանչյուր վայրկյան մտնում եք մեր տունը,
Մեր հինավուրց պարտեզը, որ դեռ բազմաթիվ
Անբեր ճյուղքեր ունի, և ուր խնդությունը
Չի իջնում, իբրև ցող, կամ երկնային բարիք, բոլորի

ճակատին։—


Այս հինավուրց պարտեզը դեռ խառն է ու խռիվ,
10 Եվ անգամ ծառը գիտության
Պահանջում է ջանք ու խոնջենք, որ ճյուղքերը ծռի
Եվ մատուցե պտուղներ վայելքի և ոստեր

իմաստության։


Եվ խոնջենքից անքուն, և տքնությունից բացի
Արյամբ ու դժնությամբ է, որ յուրաքանչյուր

ճյուղքը

10 Հառնում է խավարից և նայում լուսաբացին՝
Ընծայելով կաթիլ առ կաթիլ իր դառնագին

հաճույքը։—

Եվ որքա՜ն դեռ, որքա՜ն դեռ ջանքեր են հարկավոր,
Եվ որքա՜ն տքնություն ու անկարելի խոյանք,
Որ պարտեզի յուրաքանչյուր բուռ հողը դառնա

արգասավոր

20 Եվ երջանիկ դառնա մեր կյանքը․․․
Քայլերով երկաթյա և անդրդվելի եկե՛ք ուրեմն, ո՜վ

դուք,

Նե՛րս խուժեք գնդերով խուռներամ այս հին

դարբասներից,

Եվ թող ձեր երթը հսկի ապագայի Ղովտը,
Որ երբե՛ք դուք ետ չնայեք՝ ձեր լեռան կեսին

հասնելիս․․․

25 Որ անխախտ ու հաստատ ընթանաք այս ուղին

անծայրածիր,

Այս ճանապարհը՝ ձեզ ի վերուստ սահմանած,—
Որ այնքա՜ն հոգնությամբ ճաշակած ձեր

հանապազօրյա հացը

Ունայնության սաղմով չդառնանա...
1933․ II 25