Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր...

«Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր...»
Աղբյուր. ԵԼԺ հ1, էջ 174,
տ. ― էջ 465, ծ. ― էջ 596

* * *


Տխո՜ւր գիշեր, տրտո՜ւմ գիշեր.
Վիշտս ու ես ենք արթուն մենակ
Եվ ուզում ենք մի լավ հիշել,
Թե ո՛րտեղից իրար գըտանք։

5 — Ասա՛, իմ վիշտ, իմ սև թախիծ,
Ա՛յ անբաժան կյանքիս ընկեր,
Դու ո՞ր օրից կամ ո՞րտեղից,
Ի՞նչ դեպքով ես ինձ հետ ընկել...

Ու գալի՜ս են սև-սև հուշեր...
10 Տըխո՜ւր գիշեր, տըրտո՜ւմ գիշեր...

1898