Փոքր Կլօսն ու մեծ Կլօսը
ՓՈՔՐԻԿ ԿԼՕՍՆ ՈՒ ՄԵԾ ԿԼՕՍԸ
Մի քաղաքում ապրում էին երկու մարդիկ, որոնց անունն էր Կլօս։ Նրանցից մինը չորս ձի ունէր, իսկ միւսը՝ միայն մէկ ձի: Այս պատճառով էլ նրանց զանազանելու համար, առաջինը կոչում էին մեծ Կլօս, իսկ երկրորդը փոքրիկ Կլօս: Լսեցէ՛ք այժմ, թէ ի՞նչ պատահեց նրանց, որովհետև իսկական պատմութիւն է:
Ամբողջ շաբաթուայ մէջ փոքրիկ Կլօսը ստիպուած էր մեծ Կլօսի արտը վարել և նրան փոխ տալ իր մէկ հատ ձին. իսկ փոխադարձաբար մեծ Կլօսը իր չորս ձիերով օգնում էր փոքրիկ Կլօսին շաբաթը մի անգամ, այսինքն կիրակի օրերը միայն: Շրա՜խ, ինչպէ՜ս փոքրիկ Կլօսը իր մտրակը շաչեցնում էր հինգ ձիերի գլխին վերև: Նա կարծում էր, թէ բոլոր ձիերը իրանն են: Արեգակը հիանալի կերպով փայլում էր: Զանգակները ժողովրդին եկեղեցի էին հրաւիրում: Տղամարդիկ և կանայք՝ իրանց կիրակնօրեայ գեղեցիկ զգեստներով անցնում էին փոքրիկ Կլօսի առաջից, որը զուարաթօրէն հերկում էր երկիր և մտրակը շաչեցնում էր աղաղակելով.
—Դէ՜հ, վարեցէ՛ք իմ ձիեր:
—Իմ ձիեր մի՛ ասա, գոռաց նրա վրայ մեծ Կլօսը, ձիերի միայն մինը քոնն է։
Բայց փոքրիկ Կլօսը շուտով մոռացաւ պատուէրը, և մի քանի անձերի անցկենալը տեսնելով, անկարող եղաւ իրան զսպելու և նորից աղաղակեց.
—Դէ՜հ, վարեցէ՛ք, իմ ձիեր:
—Վերջին անգամ ասում եմ քեզ, որ այլ ևս խօսքերը չը կրկնես: Եթէ դարձեալ կրկնես, ձիուդ ճակատին մի այնպիսի ուժեղ հարուած կը տամ, որ շանսատակ կը հանեմ կլօս:
—Էլ չե՛մ ասի, պատասխանեց փոքրիկ Կլօս։
—Բայց, երբ մօտիցը դարձեալ մարդիկ անցնելով գլխով բարևեցին, նա մեծ բաւականութիւն զգաց և հպարտանալով, որ իր դաշտը հինգ ձիով է հերկում՝ շաչեցրեց մտրակը աղաղակելով.
—Դէ՜հ, վարեցէ՛ք իմ ձիեր։
—Հիմա «դէ՛հ, վարեցէ՛ք, իմ ձիեր»ը քեզ ցոյց կը տամ, ասաց մեծ Կլօս ու մի լախտ վերցնելով՝ այնպիսի ուժգին հարուած տուաւ փոքրիկ Կլօսի ձիու ճակատին, որ ձին վայլ ընկա ու հոգին փչեց։
Նրա տէրն սկսեց լալ ու ողբալ: Յետոյ մեռած կենդանու կաշին քերթեց, քամիի դիմաց չորացրեց, մի պարկի մէջ դրաւ և քաղաք գնաց ծախելու:
Ճանապարհը երկար էր: Պէտք էր անցնել մի մեծ անտառի միջից։ Օդը սարսատփելի կերպով վատ էր։ Փոքրիկ Կլօս ճանապարհը կորցրեց: Գիշերը վրա հասած լինելով՝ ստիպուեց քաղաք վերադառնալու մտքից հրաժարուել։
Ճանապարհի մօտ կար մի մեծ ագարակ. թէպէտև պատուհանի արտաքին փեղկերը փակուած էին, բայց նրանց միջից լոյս էր երևում։ «Գուցէ կարողանամ գիշերն այստեղ անցկացնել», մտածեց նա, և գնաց դուռը բաղխեց։
Կինը բաց արեց։ Բայց, երբ իմացաւ թէ գիշերել էր ուզում.
—Ամուսինս տանը չէ՛, հետևաբար ոչ մի օտարի չեմ կարող ընդունել. ճանապարհդ շարունակի՛ր, պատասխանեց կինը և դուռը նրա երեսին փակեց:
—Լաւ, ես էլ դուրսը կը պառկեմ, ասաց փոքրիկ Կլաօ։
Տանը կողքին մի ամբարանոց կար, որի տանիքի վրա, չոր խոտ էր դիզուած: «Ահա՛, այնտեղ կը պառկեմ, մտածեց փոքրիկ Կլօս, անկողինը փափուկ է և արագիլը սրունքներս չի խածներ»:
Տանիքի վրայ կար և մի արագիլի բոյն, որի մօտ թառել էր արագիլը:
Ամբարանոցի վրայ մագլցեց և պառկեց: Քնելու համար նա մի քանի անգամ շուռ եկաւ. տան պատուհանի փեղկերը լաւ փակուած չը լինելով՝ նա կարող էր տեսնել ինչ որ կատարւում էր սենեակում: Սկսեց դիտել: Սենեակի մէջտեղում դրած էր մի մեծ սեղան, որի վրայ զետեղել էին տապակած միս, ձուկ և գինու բազմաթիւ շիշեր: Գեղջկուհին և տիրացուն՝ ուրախ զուարթ սեղանի շուրջը պպզած՝ քէֆ էին անում: «Որքան երջանիկ են», մտածեց փոքրիկ Կլօս: Ու գլուխն երկարացրեց, որպէս զի տեսնէ: Կինը մի համեղ կարկանդակ մէջտեղ բերաւ: «Աստուած իմ, ի՜նչ խնճոյք» մտածեց փոքրիկ Կլօս:
Յանկարծ մի ձիաւոր տանը մօտեցաւ: Կնոջ ամուսինն էր, որ տուն էր վերադառնում:
Ամենքը նրան յարգում էին, որովհետև ազնիւ մարդ էր: Միայն թէ նա մի տարօրրինակ հիւանդութիւն ունէր. տիրացուին տեսնելիս սաստիկ բարկանում էր: Այդ բանը գիտէր տիրացուն, հետևաբար ամուսնու բացակայութեան առիթից օգտուելով՝ այցելեց նրա կնոջ։ Բարեսիրտ կինը նրան պատուելու համար, մի համեղ ճաշ էր սարսքել։ Երբ կինը, իր ամուսնու վերադարձի աղմուկը լսեց, անախորժութիւններից խոյս տալու համար խնդրեց հիւրից, որպէս զի անմիջապէս թագնուի մի մեծ պարապ արկղի մէջ: Տիրացուն յօժարութեամբ կատարրեց կնոջ խնդիրքը: Կինը՝ մի ակնթարթում կերակուրները և գինին փռան մէջ կոխեց որպէս զի ամուսինը ոչինչ չիմանայ։ –Մե՜ղք, հառաչեց փոքրիկ Կլօս՝ կարկանդակի անհետանալը տեսնելով։
—Ո՞վ կայ վերևում, պոռաց գիւղացին, Կլօսի հանած աղմուկը լսելով:
—Ի՞նչու այդտեղ ես պառկել, հարցրեց գիւղացին:
Փոքրիկ Կլօս ասաց, թէ ճանապարհը կորցրել էր և գիշերն անցկացնելու համար ասպնջականութիւն խնդրեց նրանից։
—Յօժարութեամբ, պատասխանեց գիւղացին. բայց նախ մի կտոր բան ուտենք:
Կինը երկուսին էլ սիրալիր կերպով ընդունեց. նորից սեղանը պատրաստեց և նրանց հրամցրեց, մի խոշոր ամանով բրնձեայ կերակուր: Գիւղացին քաղցած էր, հետևաբար մեծ ախորժակով կերաւ: Բայց փոքրիկ Կլօսը փռան մէջ պահուած համեղ կարկան- դակի, տապակած մսի և գինու մասին էր խորհում: Նա սեղանի տակ էր նետել ձիու մորթին պարունակող պարկը: Եւ որովհետև նա երբէք չէր սիրում բրինձը, ոտքով կոխեց պարկի վրայ և չոր կաչին ճարճատեց։
«Սո՜ւս» արեց Կլօս պարկին, որպէս թէ մէկին ուզէր լռեցնել: Բայց քիչ յետոյ աւելի ուժով կոխեց կաշու վրայ և կրկին ճարճատեցրեց:
—Էդ ի՞նչ կայ պարկում, հարցրեց գիւղացին։
—Մի վհո՜ւկ, պատասխանեց Կլօս. նա չի ուզում, որ մենք բրինձ ուտենք: Ինձ ասում է, որ կախարդութեամբ մեզ համար փռան մէջ դրել է տապակած միս, ձուկ և կարկանդակ:
—Անկարելի՜ է այդ, բացականչեց գիւղացին: Բայց անմիջապէս թռաւ դէպի փուռը, բացաւ դռնակը և այնտեղ գտաւ այն հիանալի կերակուրները, որ իր կինը թագցրել էր: Նա կարծեց թէ վհուկն էր գործել այդ հրաշքը։ Կինը չհամարձակեց մի բան ասել, և ամենը դրեց սեսղանի վրայ, և նրանք սկսեցին ուտել ձուկ, տապակած միս և կարկանդակ:
Կլօսը նորից ճարճատեցրեց մորթին:
—Ի՞նչ է ասում այժմ, հարցրեց գիւղացին:
—Նա ասում է, որ երեք շիշ գինի է դրել փռան մէջ:
Կինը բերաւ գինին, և ամուսինը խմելով հետզհետէ զուարթացաւ. նա շատ է ուզում փոքրիկ Կլօսի պարկի մէջ գտնուած վհուկի նման մի վհուկ ունենալ:
—Ես կամենում եմ, որ նա ինձ ցոյց տայ սատանային, ասաց գիւղացին. այդ՝ մեծ հաճոյք կը պատճառէր ինձ:
—Իմ վհուկը կարող է կատարել բոլոր ցանկութիւններս, ասաց Կլօս. Նրա միջոցով ես քեզ ցոյց կը տամ սատանային: Յետոյ նա ճարճատեցրեց հորթին:
—Լսո՞ւմ ես, վհուկը «այո՛» է ասում. բայց սատանայի տեսքը սարսափելի է:
—Օ՜, ես չեմ վախենում. ի՞նչ կերպասրանք ունի:
—Նա ձեր առաջ կը ներկայանայ մի տիրացուի կերպարանքով:
—Ո՜ւֆ, ինչ վատ տեսք ունի, ես չեմ կարող տանել մի տիրացուի րեխը... բայց հո՛գ չէ, միայն թէ ինձ թող չը մօտենայ:
Փոքրիկ Կլօս ականջ դրաւ պարկին, որպէս թէ վհուկի խօսքերը լսելու համար:
—Ի՞նչ է ասում:
—Նա ասում է, որ եթէ հեռուն, անկիւնում գտնուած մեծ արկղը բանաք, այնտեղ կը գտնէք սատանային։ Բայց պէտք է լաւ պահէք կափարիչը, որպէս զի նա չը փախչի։ —Օգնեցէ՛ք ինձ, ասաց գիւղացին մօտենալով արկղին, ուր կնոջ պահած իսկասկան տիրացուն երկիւղից դողդողում էր:
Կափարիչը բացին. «ո՜ւֆ» գոչեց գիւղացին մի ոստիւն անելով դէպի յետ. ես
նրան տեսայ: Նա բոլորովին նման էր մեր եկեղեցու տիրացուին: Նա ահռելի է։
Յետոյ նրանք սկսեցին նորից խմել մինչև ուշ գիշեր:
—Ծախսի՛ր ինձ քո վհուկը, ասաց գիւղացին. ինչ որ ուզես կը տամ—մի գրիւ ոսկի, եթէ կամենաս։ —Չե՛մ կարող, պատասխանեց փոքրիկ Կլօս. մէ՛կ մտածիր թէ ո՜րքան օգտակար է նա ինձ:
Դու ինձ կը բաղդաւորացնէիր, ասաց գիւղացին պնդելով:
—Լա՛ւ, թո՛ղ այդպէս լինի, ասաց վեջապէս փոքրիկ Կլօս, քանի որ դու ինձ հիւրընկալեցիր մի գրիւ արծաթի փոխարէն կը տամ՝ քեզ իր վհուկը. բայց լա՛ւ չափիր:
—Անհո՛գ կաց, միայն թէ ես կը խնդրէի քեզ այդ արկղը այստեղից տանել։ Ես չեմ ուզում, որ նա մնայ տանը մի րոպէ աւելի: Գուցէ սատանան միշտ այնտեղ է։
Փոքրիկ Կլօս գիւղացուն տուաւ իր պարկը՝ մէջի չոր կաշիով. փոխարէն ստացաւ մի գրիւ արծաթ դրամ և բացի այդ, մի մեծ ձեռնասայլակ՝ դրամն ու արկղը փոխադրելու համար:
—Մնա՛ք բարե՜աւ ասաց հեռացաւ։ Անտառի միւս կողմում, նա կանգ առաւ մի նոր շինուած կամրջի վրայ, որի տակից անցնում էր մի խոր գետ, և բարձրաձայն ասաց.
—Ի՞նչ անեմ այս անպիտան արկղը. կարծես թէ քարով լիքը լինի. ես արդէն յոգնեցի. աւելի լաւ է, որ գետը գցեմ: Եթէ ջուրը նրան տանի դէպի իմ տունը, լա՛ւ, ապա թէ ոչ ես նրան պէտք չունեմ։ Յետոյ նա ձեռքով բարձրացրեց արկղը՝ ջուրը գցելու համար:
—Կա՛ց, կա՛ց, աղաչեց տիրացուն արկղի միջից. թո՛ղ ինձ նախ դուրս գամ:
—Ծó, գոչեց փոքրիկ Կլօս, վախենալ կեղծելով. սատանան դեռ ևս մէջն է. պէտք է անպատճառ նրան խեղդել:
—Ո՛չ, ո՛չ, աղաղակեց տիրացուն, նայիր ինձ և ես քեզ մի գրիւ արծաթ դրամ կը տամ։
—Այդ ջոկ բան, պատասխանեց փոքրիկ Կլօս արկղը բանալով։
Տիրացուն դուրս եկաւ, դատարկ արկղը հրեց ջրի մեջ և գնաց տուն, որպէս զի փոքրիկ Կլօսին մի դրիւ արծաթ դրամ տայ: Կլօս այդ էլ դրաւ իր ձեռնասայլակին մէջ և վերադարձաւ տուն:
Տուն հասնելով, նա իր բոլոր դրամը դիզեց սենեակի մէջ։
—Ի՜նչ թանգ գնով ծախեցինք ձիու մի մորթին, ուրախութեամբ բացագանչեց: Մեծ Կլօսը կատաղութիւնից կը տրաքուի, եթէ իմանայ, որ իմ միակ ձին, ինձ այսքան հարստացրեց: Յետոյ նա մեծ Կլօսի մօտ ուղարկեց մի երեխայի՝ նրանից մի գրիւ փոխ վերցնելու համար:
«Ի՞նչ պիտի անէ գրիւը», մտածեց մեծ Կլօս։ Ու նրա յատակը կուպրով ծեփեց:
Երբ փոքրիկ Կլօս գրիւը վերադարձրեց, յատակին երեք արծաթեայ դրամ կպած էր:
«Զարմանալի է, ո՞րտեղից է վերցրել այդքան դրամը» գոչեց նա, և անմիջապէս վազեց փոքրիկ Կլօսի մո:
—Ո՞րտեղից վերցրիր այդքան դրամը:
—Իմ ձիու կաշուից, որը երէկ երեկոյեան ծախեցի:
— Քո ձիու կաչուի՜ց, դու նրան շատ լաւ գնով ես ծախել, ասաց մեծ Կլօս. յետոյ շուտով վերադարձաւ տուն, վերցրեց մի կացին, չորս ձիերին էլ սպանեց, նրանց քերթեց և մորթիները տարաւ քաղաք:
«Կաշի՜, կաշի՜, կաշի գնող չը կա՞յ», աղաղակում էր նա փողոցներում:
Բոլոր կօշկակարները և կաշեգործները վազեցին կաշու զինն իմանալու: Իւրաքանչիւրը մէկ գրիւ արծաթ արժէ, պատասխանեց մեծ Կլօս:
—Գի՛ժ ես, ի՞նչ ես, դու կարծում ես որ մենք գրիւներով դրամ ունենք:
—Կաշի՜, կաշի՜, շարունակեց, ո՞վ է ուզում կաշի գնել. և եթէ մէկը սակարկէր, «իւրաքանչիւրը մի գրիւ արծաթ դրամ արժէ», պատասխանում էր միշտ:
—Ուզում է մեզ ծաղրել, ասացին վերջապէս ամենքը. ու կօշկակարները վերցրին իրենց թոկերը, կաշեգործները իրանց գոգնոցները և սկսեցին մեծ Կլօսին լաւ թակել.
—Մենք քո կաշին այնպէս կանենք, որ կը կարմրի և կը կապտէ, ասացին, փասա փուսադ հաւաքելով կը կորսուի՞ս, թէ չէ:
Ու մեծ Կլօս հարուածների միջից հար զիւ կարողացաւ փախչել։
—Լա՛ւ, ասաց տուն մտնելով. այս բոլորի պատճառը փոքրիկ Կլօսն է. պիտի սպանեմ նրան:
Փոքրիկ Կլօսի պառաւ ստնտուն մեռել էր։ Թէպէտև նա շատ վատ էր վարուել նրա հետ, բայց փոքրիկ Կլօսը նրա և վրայ լաց եղաւ: Պառկեցրեց մեռելին իր անկողնում, մտածելով որ գուցէ նա կենդանանայ: Իսկ ինքը ամբողջ գիշերը մի անկիւնում կծկուած մնաց:
Կէս գիշերին, յանկարծ դուռը բացուեց և ներս մտաւ մեծ կլօս կացինը ձեռքին. փոքրիկ Կլօսի անկողնու տեղն իմանալով՝ կամաց մօտեցաւ, ու մեռած պառաւ ստնտուի ճակատին իջեցրեց մի ուժգին հարուած:
—Այժմ էլ ինձ խաբէ՛, եթէ կարող ես, գոչեց մեծ Կլօս հեռանալու ժամանակ: Նա կարծում էր թէ սսլանեց իր թշնամուն:
—Ի՜նչ չար մարդ, մտածեց փոքրիկ Կլօսր. նա ինձ էր ուզում սպանել: Բարերբաղդաբար իմ պառաւ ստնտուն արդէն միւս աշխարին էր չուել։
Այնուհետև, նա պառաւին հագցրեց կիրակնօրեայ զգեստները, հարևանի ձին փոխ վերցրեց և լծեց իր կառքին: Ստնտուն դրաւ կառքի յետևի նստարանին վրայ ու ճանապարհ ընկաւ քաղաք: Անտառից անցնելով հասաւ մի պանդոկ: Փոքրիկ Կլօս՝ քաղցած լինելով՝ կանգ առաւ և ուտելու մի քիչ բան պահանջեց: Պանդոկապետը՝ շատ հարուստ մարդ էր. ճիշդն ասելով վատ մարդ չէր։
—Բա՛րև, ասաց փոքրիկ յօսին, այսօր ի՜նչպես զուգուել զարդարուել ես:
—Այո՛, պատասխանեց Կլօս կառքից ցած գալով, իմ պառաւ ստնտուին քաղաք եք տանում. մի բաժակ զովացուցիչ ըմպելի բե՛ր նրա համար, բայց նրա հետ բարձ ձայնով խօսի՛ր, որովհետև նրա ականջները մի քիչ դժուարութեամբ են լսում։
— Շատ լաւ, պատասխանեց պանդոկապետը: Անմիջապէս, մի մեծ բաժակ լցրեց մեղրաջրով և տարաւ պառաւին, որ անշարժ պառկել էր կառքում:
—Համմեցէ՛ք մի բաժակ մեղրաջուր, բղաւեց նա մեռած կնոջը:
Սանտուն տեղիցը չը շարժուեց:
—Խո՞ւլ էք, ի՞նչ էք, ահա՛ ձեզ մի բաժակ մեղրաջուր, կանչեց նա իր բոլոր ուժով:
Բայց, որքան էլ որ նա բղաւելով շնչասպառ եղաւ, պառաւը տեղից չը շարժուեց: Այն ժամանակ, պանդոկապետը բարկութիւնից կրակ կտրած՝ բաժակը այնպիսի ուժով նետեց պառաւի երեսին, որ նա՝ ոչ մի կապով կապուած չը լինելով նստարանին, ընկաւ վայր: Նոյն րոպէին, փոքրիկ Կլօսը վրայ հասաւ:
—Վա՜յ, տունս քանդուեց, աղաղակեց նա պանդոկապետի օձիքից բռնելով. դու
սպանեցի՛ր իմ ստնտուին. մէկ տե՛ս, այն վերքը՝ որ դու բացիր նրա ճակատում։
—Այո՛, վա՜յ ինձ, պատասխանեց պանդոկապետը, ձեռքերը պաղատագին վեր բարձրացնելով. ես նորից անկարող եղայ իմ զայրոյթը զսպելու... Իմ փոքրիկ Կլօս, ես քեզ մի գրիւ արծաթ դրամ կը վճարեմ և քո ստնտուին թաղել կը տամ, այնպէս շքով, ինչպէս իմ մօրը՝ միայն թէ ինձ մի՛ մատնիր: Քեզ ի՞նչ շահ, եթէ մինչև անգամ դահիճը իմ գլուխը կտրի:
Կլօս համաձայնուեց: Մի գրիւ արծաթ դրամ ստացաւ և պառաւի թաղումը պան դոկապետին յանձնելով՝ հեռացաւ: Տուն վերադառնալով՝ մի երեխայի ուղարկեց մեծ Կլօսի մօտ, նրա գրիւը փոխ վերցնելու համար:
—Այդ ի՞նչ բան է, գոչեց նա, միթէ՞ ես նրան չսպանեցի. պէտք է որ ես ինքս է անձամբ տեսնեմ նրան: Ու իսկոյն և եթ գրիւը վերցնելով դնաց փոքրիկ Կլօսի մօտ:
Դրամի նոր դէզը տեսնելով՝ նա իր աչքերը մեծ մեծ բացաւ:
—Ի՞նչպէս շահեցար այդ գանձը, հարցրեց նա նախանձից իրան ուտելով:
—Դու փոխանակ ինձ սպանելու, իմ ստնտուին սպանեցիր: Իսկ իմ ստնտուի մարմինը՝ մի գրիւ արծաթ դրամ շահեցրեց ինձ:
—Լա՜ւ գին է, ասաց մեծ Կլօսը շտապեց տուն: Կացինի մի հարուածով սպանեց իր պառաւ ստնտուին, դիակը դրաւ կառքի մէջ ու մէկ շունչով հասաւ քաղաք: Անմիջապէս ներկայացաւ դեղագործին և հարցրեց թէ արդեօք չէր ցանկար գնել մի դիակ:
— Տեսնե՞նք, պատասխանեց դեղագործ ծը, բայց, նախ, ասա՛ ինձ, ո՞րտեղից ես վերցրել:
—Սա ի ստնտուն է, որին ես սպասնեցի, մի գրիւ արծաթ դրամի փոխարէն ծախելու համալ։
—Տէ՜ր Աստուած, յիմա՞ր ես դու, ի՞նչ ես. այդ ինչե՞ր ես դուրս տալիս, խելքդ գլուխդ հաւաքի՛ր, այդպիսի խօսքերի համար մարդու վիզը կը կտրեն, գիտե՞ս:
Մեծ Կլօս պատմեց բոլորը: Երբ դեղագործը ճշմարտութիւնն իմացաւ, սաստիկ յանդիմանեց նրան, բացատրեց թէ որքան գարշելի էր իր վարմունքը և թէ ի՜նչ սարսափելի պատիժ էր սպառնում նրան: Մեծ Կլօս՝ սարսափահար՝ թռաւ կառքի մէջ, մտրակեց ձիերին և սրաչափ վերադարձաւ տուն: Նրա սարսափը այնչափ մեծ էր, որ բոլոր նրան պատահողները խենթ էին կարծում։ —Վրէժս կը լուծեմ փոքր Կլօսից, վրէժս անպատճառ կը լուծեմ, գժուածի նման անդադար գոռում էր նա ճանապարհին։
Տուն հասաւ չը հասաւ, վերցրեց մի մեծ պարկ, վազեց փոքրիկ Կլոսի մօտ և ասաց.
—Ա՜յ անզգամ, անպիտան. ահա այս երկրորդ անգամն է, որ դու ինձ խաբում ես: Իմ չորս ձիերին սպանել տալուց յետոյ, դու սպանել տուիր նաև իմ խեղճ ստնտուին: Այս բոլոր չարիքի պատճառը դու ես։ Բալց այլ ևս դու ինձ չես կարող խաբել։
Այս ասելով՝ վոքրիկ Կլօսի մէջքից բռնեց և կոխեց պարկի մէջ. յետոյ պարկը նետեց ուսին դուրս սլացաւ: Նա ու զում էր իր հակառակորդին ջուրը գցել։
Մինչև գետափ՝ ճանապարհը բաւական երկար էր: Կլօս թէև հասակով փոքր էր, բայց մարմնով ծանր էր կշռում։ Հետևաբար մեծ Կլօս յոգնեց. ճանապարհի վրայ, մտաւ մի գինետուն, քիչ հանգչելու և մի բաժակ էլ կոնծելու համար։ Ներս մտնելով՝ նա պարկը թողեց դուրսը, տան յետև մի այնպիսի անկիւն, որտեղից ոչ ոք չէր անցնում:
—Ափսո՜ս, ափսո՛ս հառաչում էր անդադար փոքրիկ Կլօս, և պարկի մէջ ժաժ գալիս: Նա աշխատում էր պարկի կապը քակել, բայց չէր յաջողում։
Այդ րոպեին, մի կով՝ պատահմամբ մարգագետնից փախոչելով՝ վազեց դէպի փոքր Կլօսը. ծերունի հովիւը, որ նրա յետևից վազում էր, շարժող պարկը տեսնելով՝ կանգ առաւ: —Ո՞վ ես դու, և ինչո՞ւ ես տրտնջում, դոչեց հովիւը.
—Մի խեղճ երիտասարդ, որին ուզում են անպատճառ դրախտ ուղարկել:
—Գոհ չե՞ս, ի՞նչ. ես, խեղճ ծերունիս, շատ գոհ կը լինէի քո տեղը, դրախտ մտնելով:
—Բայց ես չե՛մ կամենում դրախտ գնալ. եթէ դու, ցանկանում ես, արի՛ իմ տեղը այս պարկի մէջ մտիր, և շուտով դրախտում կը լինես:
—Անայն սիրով, ասաց ծերունի հովիւը պարկի բերանը բանալով և փոքրիկ Կլօսին դուրս հանելով:
—Բայց խոստանում ես հօտիս պահպանութիւն անել։
—Ի հա՜րկէ:
Ծերունին մտաւ պարկի մէջ ու փոքր Կլօս նրա բերանը փակեց: Այնուհետև Կլօս հաւաքեց ցրուած հօտին ու նրան առաջը գցելով հեռտցաւ, գնաց:
—Մի քանի րոպէ յետոյ մեծ Կյօո գինետնից դուրս եկաւ և պարկը շալակեց: Որովհետև ծերունի հօտաղը շատ աւելի նիհար էր քան փոքրիկ Կլօսը, նա պարկը շատ թեթևացած գտաւ: —Ա՜, արաղը ինձ զօրացրեց, ասաց, է՜ս լաւ եղաւ:
Գետակ հասնելով՝ հովուին ջուրը գցեց ու բղաւեց.
—Դէ՛, եթէ կարող ես, նորից ինձ խաբիր։
Յետոյ ուրախ զուարթ վերադարձաւ: Բայց այնտեղ, ուր ճանապարհները միանում էին, նա ապշեց. ո՞ւմ տեսնէր լաւ. փոքրիկ Կլօսին, որ եղների և կովերի մի հօտ էր արածեցնում:
—Ի՞նչ, գոչեց մեծ Կլօս, քեզ չը խեղդե՞ցի։
—Ինչպէս չէ՞, կէս ժամ սրանից առաջ ինձ գգցեցիր գետակի մէջ։
—Որտեղի՞ց է ուրեմն այս գեղեցիկ հօտը։
—Ո՞րտեղից պիտի լինի, ջրի՜ց եմ հանել. բայց գիտե՞ս թէ ի՞նչպէս: Նախ թոյլ տուր, որ քեղ շնորհակալութիւն յայտնեմ ինձ ջուրը գցած լինելուդ համար, որովհետև, ինչպէս տեսնում ես, այժմ ես՝ մինչեւ մահս հարուստ եմ: Պարկի մէջ, ես վախից դողում էի. քամին սուլում էր իմ ականջների տակ, երբ դու ինձ սառը ջրի մէջ գցեցիր: Անմիջապէս յատակն իջայ՝ առանց որ և է վնաս կրելու, որովհետև յատակի վրայ երկար, փափուկ խոտ բուսած էր: Շուտով պարկի բերանը բացուեց, ու մի գրաւիչ, սպիտակ հագնուած օրիորդ, որ գլխին ունէր դալարազարդ պսակ, բռնեց ձեռքիցս և ասաց.
—Ես քեզ էի սպասում, իմ փոքրիկ Կլօս. տե՛ս ի՜նչ սիրուն նուէր պէտք է անեմ քեզ։
Ու ինձ ցոյց տուաւ եղների և կովերի մի մեծ նախիր: Շատ քաղաքավարի կերպով շնորհակալութիւն յայտնեցի և խնդրեցի, որ ինձ ցոյց տալ ցամաք ելնելու ճանապարհը: Տեսնո՞ւմ ես, մեծ Կլօս, գետակը՝ ուրիշ բան չէ, բայց եթէ գեղեցիկ ծառերով, կանաչադեղ դաշտերով և անուշահոտ ծաղիկներով զարդարուած մի մեծ ճանապարհ՝ ծովային բնակիչների համար: Գետակու ես իմ գլխի վերև զգում էի ձկների լողանալը: Հովիտներում, ամեն կողմ, գեր և հիանալի հօտեր էին արածում. շուտով՝ մի ծանծաղուտից ցամաք - ելայ հօտիս հետ ահաւասիկ այժմ կանգնել եմ քո առաջ:
—ի՞նչ բաղդ ունե՛ս, ես քեզ նման բաղդաւոր մարդու իսկի կեանքումս չեր հանդիպել, հառաչեց մեծ Կլօս. ինձ տե՛ս, փոքրիկ Կլօս, քեզ մի բան եմ հարցնելու, բայց ուղիղն ասա՛: Եթէ ես էլ գետակի յատակն իջնեմ, մի հօտի տէր կարո՞ղ եմ դառնալ. ասա՛:
—Անկասկա՛ծ, բայց ես չեմ կարող պարկով քեզ մինչև գետեզերքը տանել. դու շատ ծանր ես. եթէ դու ինքդ ոտքով մինչև այնտեղ գնաս ու յետոյ կը մտնես պարկի մէջ. այդ ջոկ բան. ես ամենայն սիրով քեզ կը հրեմ ջրի մէջ:
—Դու լա՛ւ տղայ ես, փոքրիկ Կլօս. միայն թէ յիշի՛ր ինչ որ քեզ կասեմ։ Եթէ, գետակից ես էլ մի հօտով դուրս չը գամ, այն ժամանակ, Աստուած վկայ, խուրտ ու խաչ կանեմ քեզ:
—Համաձայն եմ, պատասխանեց փոքրիկ Կլօս և երկուսը միասին ճանապարհ ընկան:
Երբ, ծարաւած եզները ջուրը տեսան, ամբողջ ուժով վազեցին խմելու համար:
—Տե՛ս, ինչպէս նրանք շտապում են դեպի ջուրը, ասաց փոքրիկ Կլօս. կարծես, նրանք ուզում են վերադառնալ իրանց նախկին տեղը: Այս անգամ մեծ Կլօսը բոլորովին համոզուեց պարկի մէջ մտնելով.
—Օ՜ն, շո՛ւտ, օգնի՛ր ինձ. բայց, որպէս զի անպատճառ ջրի յատակն իջնեմ, եթէ ուզում ես, վզիս մի մեծ քար էլ կապիր. ո՞վ գիտէ, գուցէ ջրի երեսը մնամ։
—Հանգիստ կա՛ց, ասաց փոքրիկ Կլօս, անպատճառ յատակը կը գտնես:
Բայց մեծ Կլօսի վերջին ցանկութիւնն էլ կատարած լինելու համար, պարկում զետեղեց մի մեծ քար, բերանը կապեց հրեց գետի մէջ: Բո՜ւմ։ Մեծ Կլօսն իջաւ ջրի յատակը:
—Վախում եմ, սպիտակազգեստ, գրաւիչ օրիորդին չը հանդիպի, ժպտելով ասաց չարաճճի փոքրիկ Կլօսը:
Յետոյ, հօտը առաջը գցեց, ելաւ մեծ ճանապարհի վրայ և ուրախ զուարթ վերադարձաւ տուն: