Փոքրիկ երկրագործ Քամին

Հովհաննես Թումանյան

Արտուտիկ



ՔԱՄԻՆ


— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ...
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փըչում է,

Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քըշում է։

Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։

Մի վախի, ջանիկ,
Փեշըս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։


1908