Արևը անցավ, Քամին վեր կացավ: Մժեղը տեսավ, Որ քամին իրեն պտտեց, Ինքն էլ մի կերպ Խոտը բռնեց, խտտեց: Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել: — Քամի, էն քեզանից եմ ազատել, Որ չհանես սարեսար, Որ չգցես քարեքար. Բա գյուղացին մեղքը չի՞, Հնձաձ խոտը զուր կորչի: