Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում...
* * *
Քեզ, գոված մուսա, ես չեմ ճանաչում,
Ոչ ձեռքիս ունեմ ոսկեղեն քնար
Ոչ էլ ծովերի ափերն եմ փախչում,
Վայրենի երգս երգելու համար.
5
Բայց ճանաչում եմ ես մի ժողովուրդ
Ճտահար թաղված տառապանքներում,
Ունեմ և հոգումս մի գաղտնի խորհուրդ
Ինձ [հրապարակ նրանք] են բերում.
Նրա ցավն է ինձ ոգի ներշնչել,
10
Նրա տանջանքն է շունչը իմ երգի,
Եվ ո՞վ է կարող իմ երգը մերժել
Որպես հառաչանքն իմ ժողովրդի.
Անթիվ դարերի անողորմ հարված,
Լլկանք ու ավեր,
15
Եվ ահա այսօր նա խեղաթյուրված
Դատ է պահանջում թշնամու գլխին
Եվ իրավունքներ.
Էլ ո՞վ էր կարող այդպես բողոքել,
Թե կարենայի եղածը երգել։
1892