Քիրսը քնել էր, ծանր քնել էր,
Գլուխը ամպի վրա էր դրել,
Գլուխը թամբի վրա էր դրել,
Քիրսը քնել էր, ծանր քնել էր։
Հետո եկել է Առանը հեռվից,
Առանը հեռվից եկել, կանչել է...
Քիրսը քնի մեջ լսել է հեռվից,
Առանի կանչը լսել, զարթնել է։
Զարթնել - ելել է, ելել է քնից,
Լուսնի ծիրանին ուսին, կանգնել է,
Առանի ցավը չի ընկել երկնից,
Լեռան մեջ էր միշտ, լեռը ելել է։
Դարերի միջով գնում է լեռը,
Լեռը գնում է, հավերժ անկանգ է.
Անանուն, անհուն մեր ցավն է բեռը
Եվ՝ մեր հաղթության ծիրանին ոսկե։