Քյարամի հրաժեշտը
Փոխադրությունը՝ Հովհաննես Թումանյանի կողմից
ՔՅԱՐԱՄԻ ՀՐԱԺԵՇՏԸ
(Թուրքերենից)
Գընում եմ ես՝ մոտիկներիս վիշտ ու ցավ.
[Լիքը մընա վարն ու բարը] աշխարհի.
Էսօրվանից իմ հաշիվը վերջացավ,
Թող ծարուրվի . . . . . . .
5
Չեն դադարիլ ճամփաները մեր անցած,
. . . . . . . . . . . . .
Չեն պակասիլ ազգ ու ցեղերն
Լալ ու գոհար դառնա քարը աշխարհի։
Եղ ու մեղըր հոսեն դաշտ ու հանդերով,
10
Խոր ձորերը կըտրեն անուշ կաթնի ծով,
Բար ու պըտուղ՝ ծըմակներով, սարերով,—
Գարուն բացվի ձըմռան սառը աշխարհի։
Քյարամն ասավ՝ սուտ է աշխարհքն անցավոր,
Քանի մարդու արավ էսպես խելացնոր,
15
Ո՞վ իմանա՝ ինչ օրից կա մինչ էսօր,
Չի իմացվում թիվն ու դարը աշխարհի։