Արեւելյան մեղեդի Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Օտար, օտար, օտար, օտար)

Վարդան Հակոբյան

Հեռացում կամ աշնանային սեր
***

Օտար, օտար, օտար, օտար,
Անդարձ, անդուռ, անվերջ օտար,
Անսիրտ, անսեր, անզուսպ օտար,
Անդառնալի, դառը օտար,
Անասելի, սառը, օտար,
Անբուժելի, անհույս օտար,
Սեւ, մթնահունց, անլույս օտար...
Օտար, օտար, օտար, օտար,
Օտար, գարուն, վարդեր օտար,
Սիրտ՝ օտարված ու անհագուրդ...
Սենյակիս մեջ լաց է լինում
Քո աչքունքից թաքուն ընկած
Թիթեռնակի թեւը պուտ-պուտ...
Օտար, օտար... Իմ կարոտի
Մեռնող ակունք՝ մերձ ու մոտիկ,
Աչքեր անհուշ ու խորոտիկ,
Օտար, օտար, օտարոտի...